Իրանը կարևորում է արտաքին քաղաքականության մեջ հարևանության քաղաքականության առանցքայնությունը և հարևանների հետ փոխգործակցությունը
(last modified Wed, 29 May 2024 14:49:12 GMT )
Մայիս 29, 2024 18:19 Asia/Tehran

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանին այսօր (չորեքշաբթի) կառավարության  նիստի շրջանակներում  լրագրողների հետ զրույցում հայտարարել է,- «Հանգուցյալ նախագահ՝  նահատակ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին ամենայն լրջությամբ ընդգծում էր արտաքին քաղաքականության ակտիվության անհրաժեշտությունը, առանցքում պահելով  հարևանության քաղաքականությունը  և հարևանների հետ փոխգործակցությունը»։

Իրանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատարը նաև միջուկային գործունեության կարգավիճակի մասին ասել է.- «Միջուկային գործունեությունը շարունակվում է համակարգի միջոցառումների շրջանակներում՝ Ազգային անվտանգության գերագույն խորհրդի հսկողության ներքո»։

Անդրադառնալով ԲՐԻԿՍ-ին և Շանհայի համագործակցության կազմակերպությանը Իրանի անդամակցությանը, Բաղերի Քանին նաև  ասել է,-«Իրանի նկատմամբ երկրների մոտեցումը վկայում է միջազգային ասպարեզում Իրանի արտաքին քաղաքականության  դիրքի կարևորության մասին»։