Իրան և Չինաստան․ Արեւելյան աշխարհի գեղեցիկ ու դիմացկուն քաղաքակրթության ներկայացուցիչներ
ParsToday-ի փոխանցմամբ, Իրանը և Չինաստանը մի քանի հազար տարվա պատմության ընթացքում եղել են խաղաղության և անվտանգության սուրհանդակներ, և մարդկային այս մոտեցումը հիմք է հանդիսացել Մետաքսի ճանապարհի ստեղծման համար:
Իրանի և Չինաստանի մշակութային հարաբերությունները վերջերս քննարկվել են «Իրանը և Չինաստանը. Մշակութային կարողություններն ու պատմական փոխանակումները» վերնագրով մասնագիտացված հանդիպման ժամանակ։ Այստեղ մենք հակիրճ կանդրադառնանք դրա կարևոր կետերին․
«Իրանը և Չինաստանը․ Մշակութային կարողություններ և պատմական փոխանակումներ» մասնագիտացված համաժողովի քարտուղար Ամիր Ռեզայիփանահն ասել է․
«Միջազգային համակարգի մթնոլորտը միշտ էլ հիմնված է եղել ուժի վրա։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո աստիճանաբար հաշվի են առնվել նաև այլ հասկացություններ և ասպեկտներ, ինչպիսին է մշակույթը, և այսօր մենք ականատես ենք լինում մշակութային և ինքնության տեսությունների ամրապնդմանը։ Եթե ժամանակին միջազգային համակարգում խոսվում էր բևեռների մասին, ապա այսօր խոսում ենք «տարածաշրջանների» մասին, որոնք անպայմանորեն աշխարհագրական չեն, այլ մշակութային և ինքնության ասպեկտներ։ Իրանն ու Չինաստանը երկու երկրներ են, որոնք չեն ընդունում հեգեմոնիայի հայեցակարգը միջազգային համակարգում, և բացի պատմության ընթացքում ունեցած հարաբերություններից, ունեն այնպիսի ռացիոնալություն, որը մերձեցնում է նրանց»։
Ես իրանցի եմ Չինաստանում:
Չինաստանի համալսարանի Իրանագիտության կենտրոնի տնօրեն Ջի Կի Յունը նկատում է․
«Սիրելի իրանցի քույրեր և եղբայրներ. Ես չինացի հետազոտող չեմ, ես իրանցի եմ Չինաստանում։ Միգուցէ դեմքս չինացու է, բայց հոգիս՝ իրանցի։ Ես 32 տարի ուսումնասիրել եմ Իրանի մշակույթն ու պատմությունը և հիացել եմ դրանով, այն թափանցել է իմ միտքում ու հոգում: Իմ կարծիքով իրանական մշակույթը ևս չինական մշակույթ է այլ վայրում։ Դրա համար ես միշտ խնդրում եմ չինացի երիտասարդներին Իրան այցելել։ Իրանը քաղաքակրթության կենտրոնն է, և աշխարհի շատ երկրներ, այդ թվում Չինաստանը, ազդվել են իրանական մշակույթից: Մենք պատմության մեջ եղբայրներ ենք եղել, և Չինաստանում իրանական մշակույթի և քաղաքակրթության մասին բազմաթիվ գրքեր կան, որոնք սիրված են: Մենք Իրանը համարում ենք մեր եղբայրը. Քաղաքական դաշտում մենք ևս եղբայրներ ենք»։
Չինաստանում Իրանի Իսլամական Հանրապետության մշակույթի հարցերով խորհրդական Նեմաթոլլահ Իրանզադեն էլ ասաց․
«Ջի Կի Յունն հայտնի իրանագետ է և երկու երկրների միջև նոր կապերի ստեղծող․ նա բուհական այն ակտիվիստներից է, ով արժանի է երախտագիտության։
Ըստ նրա՝ այս հինավուրց պատմաքաղաքակրթական կապը մեր հիշատակումներում պետք է դուրս գա քաղաքական աշխարհագրական սահմաններից։ Իրանը և Չինաստանը մի քանի հազար տարվա ընթացքում երբեք ագրեսիա չեն գործել որևէ ազգի նկատմամբ: Երկու ազգերն էլ խաղաղության և անվտանգության սուրհանդակներ են, և այս մարդկային մոտեցումը հիմք է հանդիսացել Մետաքսի ճանապարհի ստեղծման համար: Որոշ ազգերի մեջ սխալ տարածված իրանաֆոբիայից և սինոֆոբիայից զատ, Իրանն ու Չինաստանը, որպես արևելյան քաղաքակրթությունների ներկայացուցիչներ, պետք է կարողանան կերտել ժամանակակից մարդկության առողջ ապրելակերպի քաղաքակրթական նոր մոդել»։