Աշխարհը մեծարում է Իրանի հանգուցյալ նախագահին
Pars Today- Հինգշաբթի օրը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում տեղի ունեցավ ԻԻՀ նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի, արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի, և իրանական ուղղաթիռի կործանման մյուս նահատակների ոգեկոչման արարողությունը:
Այս արարողությանը, որին ներկա էին աշխարհի տարբեր երկրների ներկայացուցիչներ և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար «Անտոնիո Գուտերեշը», մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգել են Ռայիսիի և Աբդոլլահյանի հիշատակը։
Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի նախագահ Դենիս Ֆրենսիսն այս արարողության ժամանակ ասաց. «Իմ պարտքն է հարգել նախագահ Էբրահիմ Ռայիսիի հիշատակը, ով մահացել է մայիսի 19-ին ուղղաթիռի վթարի հետևանքով»:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Իրանում ուղղաթիռի կործանման զոհ դարձած նախագահի, արտգործնախարարի և մյուս նահատակների հիշատակի արարողության ժամանակ ասաց.- Էբրահիմ Ռայիսին Իրանը ղեկավարել է երկրի, տարածաշրջանի և աշխարհի համար դժվարին ժամանակաշրջանում:
Չմիավորման շարժման երկրներն այս արարողության ժամանակ իրենց կարեկցանքն են հայտնել նաև Իրանի կառավարությանն ու ժողովրդին և հայտարարել, որ Իրանի հանգուցյալ նախագահի ու արտգործնախարարի գործունեությունն արդյունավետ է եղել Չմիավորման շարժման երկրների հետ համագործակցության և փոխգործակցության ամրապնդման հարցում։ Նրանց ղեկավարությամբ Իրանի Իսլամական Հանրապետությունը կարեւոր դեր խաղաց զարգացող երկրների միջեւ համագործակցության ամրապնդման գործում:
ՄԱԿ-ում աֆրիկյան երկրների խումբը ցավակցություն է հայտնել Իրանի կառավարությանն ու ժողովրդին և հայտարարել, որ Ռայիսիի և Ամիր Աբդոլլահյանի ջանքերը նշանակալի դեր են խաղացել Իրանի և Աֆրիկայի միջև կապերի ընդլայնման և ժողովուրդների միջև համագործակցության ու փոխըմբռնման ամրապնդման գործում։
Միեւնույն ժամանակ, ՄԱԿ-ում Պակիստանի դեսպանը և մշտական ներկայացուցիչը Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ երկրների անունից բարձր է գնահատել նախագահ Էբրահիմ Ռայիսիի և արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի ջանքերը։
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսին, արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը և նրանց ուղեկցող պատվիրակությունը Գիզ-Գալասի ամբարտակի նախագծի բացման և շահագործման և Խոդաաֆրին ամբարտակի ընդլայնման ու կատարելագործման նպատակով կիրակի օրը՝ մայիսի 19-ին, մեկնել են Արևելյան Ատրպատական նահանգ։
Այս արարողությունից հետո Իրանի Իսլամական Հանրապետության նախագահին, արտաքին գործերի նախարարին և նրանց ուղեկցող պատվիրակությանը տեղափոխող ուղղաթիռը վերադարձի ճանապարհին անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով վթարի է ենթարկվել Վարզաղանի շրջանում և կործանվել, և բոլոր ուղեւորները նահատակվել են։