Իրանի և Թուրքիայի միջև ապրանքաշրջանառությունը աճել է 12 տոկոսով
https://parstoday.ir/hy/news/iran-i218658-Իրանի_և_Թուրքիայի_միջև_ապրանքաշրջանառությունը_աճել_է_12_տոկոսով
 Թուրքիայի վիճակագրական ծառայությունը հայտարարել է, որ Իրանի հետ այս երկրի առևտուրն այս տարվա չորրորդ ամսում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 12 տոկոսով և հասել 386 միլիոն դոլարի։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 31, 2024 13:51 Asia/Tehran
  • Իրանի և Թուրքիայի միջև ապրանքաշրջանառությունը աճել է 12 տոկոսով

 Թուրքիայի վիճակագրական ծառայությունը հայտարարել է, որ Իրանի հետ այս երկրի առևտուրն այս տարվա չորրորդ ամսում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 12 տոկոսով և հասել 386 միլիոն դոլարի։

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Թուրքիայի վիճակագրական ծառայությունը ուրբաթ օրը հայտարարել է, որ այս տարվա չորրորդ ամսում Իրան է արտահանվել 236 միլիոն դոլարի ապրանք, իսկ Իրանից ներմուծել է 150 միլիոն դոլարի ապրանք։ Թուրքիայի արտահանումն Իրան այս ամիս անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 18 տոկոսով, իսկ Իրանից ներմուծումն աճել է 5 տոկոսով։

Ըստ այս զեկույցի՝ Իրանի և Թուրքիայի միջև առևտուրն այս տարվա ապրիլին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճել է 12 տոկոսով և հասել 386 միլիոն դոլարի։

Թուրքիայի վիճակագրական ծառայության հրապարակած վիճակագրությունը ցույց է տալիս, որ Իրանի հետ այս երկրի առևտրային փոխանակումները այս տարվա առաջին չորս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 2 տոկոսով և հասել են 1,75 միլիարդ դոլարի։