Իրանցի մարզիկները փայլել են Շվեդիայի սեղանի թենիսի մրցաշարում
https://parstoday.ir/hy/news/iran-i218890
Շվեդիայում կայացած սեղանի թենիսի մրցաշարում իրանցի մարզիկները նվաճել են ոսկե և բրոզնե մեդալներ։
(last modified 2025-04-07T06:26:58+00:00 )
Հունիս 07, 2024 11:05 Asia/Tehran
  • Իրանցի մարզիկները փայլել են Շվեդիայի սեղանի թենիսի մրցաշարում

Շվեդիայում կայացած սեղանի թենիսի մրցաշարում իրանցի մարզիկները նվաճել են ոսկե և բրոզնե մեդալներ։

Իրանի ռադիոհեռուստատեսության հաղորդմամբ՝ մինչև 13 տարեկան պատանիների բաժնում Ֆարազ Շաքիբան նվաճել է ոսկե, իսկ մինչև 17 տարեկանների բաժնում Բենիամին Ֆարաջին՝  բրոնզե մեդալը։

Մինչև 13 տարեկան պատանիների եզրափակչում Ֆարազ Շաքիբան 3։2 հաշվով հաղթել է թայվանցի Լուո Յունչենգին և Իրանին բերել մրցաշարի ոսկե մեդալը։

Կիսաեզրափակիչ փուլում 3-0 հաշվով հաղթելով Իռլանդիայի ներկայացուցչին Շաքիբան դուրս էր եկել եզրափակիչ փուլ։

Իսկ Բենիամին Ֆարաջին 3։1 հաշվով պարտվելով  Թայբեյից Կո Գան Հոնգին, արժանացել է  բրոնզե մեդալի։

Կիսաեզրափակչում Ֆարաջին հաղթել էր համաշխարհային դասակարգային աղյուսակում երրորդ տեղը զբաղեցնող Սթիվեն Մորենոյին։