Բնապահպանական ոլորտում ռազմավարությունները որոշելու համար, շարունակվում են Իրանի և Հայաստանի միջև երկկողմ բանակցությունները
https://parstoday.ir/hy/news/iran-i219030-Բնապահպանական_ոլորտում_ռազմավարությունները_որոշելու_համար_շարունակվում_են_Իրանի_և_Հայաստանի_միջև_երկկողմ_բանակցությունները
Իրանի շրջակա միջավայրի պահպանության կազմակերպության փոխտնօրենը հայտարարել է օրինական գործադիր կառույցների ներկայությամբ, Իրանի և Հայաստանի 25-րդ փաստաթղթի իրականացման համար ազգային աշխատանքային խմբի ստեղծման մասին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 10, 2024 13:48 Asia/Tehran
  • Բնապահպանական ոլորտում ռազմավարությունները որոշելու համար, շարունակվում են Իրանի և Հայաստանի միջև երկկողմ բանակցությունները

Իրանի շրջակա միջավայրի պահպանության կազմակերպության փոխտնօրենը հայտարարել է օրինական գործադիր կառույցների ներկայությամբ, Իրանի և Հայաստանի 25-րդ փաստաթղթի իրականացման համար ազգային աշխատանքային խմբի ստեղծման մասին։

Նա նշեց․- Այս աշխատանքային խմբի հանդիպումները շարունակաբար անցկացվում են գործողությունները պլանավորելու և երկկողմ բանակցությունների շարունակման ռազմավարությունը որոշելու համար։

Կարևորելով Իրանի ջրային և հողային ռեսուրսների որակի պահպանության համար քաղաքականության մշակումը՝ Իրաջ Հեշմաթին ընդգծել է. -Արաքս սահմանային գետի մոնիտորինգի 25-րդ համատեղ հանդիպմանը, Իրանի և Հայաստանի միջև երկկողմ փաստաթղթի ստորագրումը երկրի ջրային և հողային ռեսուրսների պահպանության ոլորտում ենթակառուցվածքային միջոցառումների միայն մի մասն էր։

Իրանի շրջակա միջավայրի պահպանության կազմակերպության փոխտնօրենն ասել է․-Սեզոնային մոնիտորինգի միջոցով երկրի գետերի վերականգնման ծրագրի իրականացմանը վերահսկելու համար, Իրանի կարևոր գետերի որակի կարգավիճակը որոշվում է 143 գետերի հետ կապված 684 կայաններում և վերբեռնվում կազմակերպության բնապահպանական մոնիտորինգի համապարփակ համակարգում: