Հունիս 17, 2024 17:42 Asia/Tehran
  • Թեհրանում գործարկում է Արևմտյան Ասիայի առաջին տարածաշրջանային օդերևութաբանական կենտրոնը

Իրանի օդերեւութաբանական կազմակերպության ղեկավար Սահար Թաջբախշ Մուսուլմանը հայտարարել է Թեհրանում Արեւմտյան Ասիայում առաջին տարածաշրջանային օդերեւութաբանական կենտրոնի ստեղծման մասին։

Արևմտյան Ասիայի օդերևութաբանական տարածաշրջանային կենտրոնի գործարկմամբ, կլիմայական մի շարք ծառայություններ, ներառյալ սեզոնային, ենթասեզոնային և տասնամյակների մոնիտորինգը և կանխատեսումները, ինչպես նաև համապատասխան դասընթացները, կստեղծվեն և կտրամադրվեն Արևմտյան Ասիայի երկրներին:

Ըստ Pars Today-ի՝ Իրանի օդերևութաբանական կազմակերպության առաջին սեզոնային կանխատեսումների աշխատանքային խմբի շրջանակում, Սահար Թաջբախշ Մուսուլմանն ասել է.- Անցյալ տարի Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության Ասիայի միության նիստում տրվել է Թեհրանում Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության տարածաշրջանային կլիմայական կենտրոնի ստեղծման նախնական թույլտվությունը՝ որպես Արևմտյան Ասիայի առաջին տարածաշրջանային օդերևութաբանական կենտրոն։
 

Իրանի օդերեւութաբանական կազմակերպության ղեկավար՝ Սահար Թաջբախշ Մուսուլման

Նա ասել է․-Այժմ Իրանի օդերևութաբանական կազմակերպության ազգային կլիմայական կենտրոնը լրացնում է ինտերնետային պորտալի ստեղծման գործընթացը՝ տարածաշրջանային օդերևութաբանական ծառայություններ մատուցելու համար, և այն պատրաստվելուն պես, համապատասխան տեղեկատվությունը կուղարկվի Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությանը՝ վերջնական գնահատման համար։

Թաջբախշ Մուսլուլմանը հայտարարել է.- Մինչ այժմ Ասիայում կլիմայական կենտրոններ գործարկվել են միայն Չինաստանում, Ճապոնիայում, Հարավային Կորեայում և Հնդկաստանում, իսկ Արևմտյան Ասիայի տարածաշրջանում նման կենտրոն չի եղել։