«Շահրավարան» ցուցահանդեսը Սպահանի Սուրբ Ամենափրկիչ վանքում
(last modified Wed, 19 Jun 2024 13:19:54 GMT )
Հունիս 19, 2024 16:49 Asia/Tehran

«Շահրավարան» խորագրով ցուցահանդեսը, որն անցկացվում է Իրանի կենտրոնական մասում գտնվող Սպահանի Սուրբ Ամենափրկիչ Վանքում, անդրադառնում է Սպահանի հայաբնակ Ջուղա թաղամասի շենքերի ճարտարապետությանը, ինչպես նաև հայ մեծերի ու նշանավոր մարդկանց ներկայացմանը։

Այս ցուցահանդեսը բաց է մինչև հունիսի 20-ը ժամը 9:00-13:00 և 16:00-19:00 այցելուների համար։