Չինաստանի ազգային պաշտպանության համալսարանի պատվիրակությունն այցելել է Իրանի բանակի սպայական համալսարան
(last modified Thu, 20 Jun 2024 07:51:57 GMT )
Հունիս 20, 2024 11:21 Asia/Tehran
  • Չինաստանի ազգային պաշտպանության համալսարանի պատվիրակությունն այցելել է Իրանի բանակի սպայական համալսարան

Չինաստանի ազգային պաշտպանության համալսարանի բարձրաստիճան պատվիրակությունն այցելել է Իրանի բանակի համալսարան՝ ծանոթանալու բանակի սպայական համալսարանի գիտական, կրթական և հետազոտական կարողություններին:

Վերջին տարիներին Իրան-Չինաստան հարաբերություններն ընդլայնվում են բոլոր ոլորտներում։ 2021թ կողմերը ստորագրեցին 25 տարվա համապարփակ համագործակցության մասին փաստաթուղթը։

Pars Today-ի փոխանցմամբ, Վու Ֆանգ Մինգի գլխավորած պատվիրակության անդամների հետ հանդիպմանը, համալսարանի ղեկավար,  բրիգադի գեներալ Հոսեյն Վալիվանդ Զամանին, անդրադառնալով երկու երկրների երկարամյա բարեկամությանն ընդգծել է պաշտպանական և ռազմական ոլորտներում երկկողմ հարաբերությունների հետագա ընդլայնման անհրաժեշտությունը։

Նշելով, որ համալսարանը մեծ փորձ ունի բանակի սպաներին պատրաստելու հարցում, ինչպես նաև հետազոտական ու կրթական բազմաթիվ կարողություններ, Զամանին հավելել է․ «Մեր համալսարանում կարող են կազմակերպվել նաև պարսկերեն դասընթացներ՝ Չինաստանից դիմած  ուսանողների համար»։

Նշելով, որ բանակի սպայական համալսարանն Իրանի ամենահին ԲՈՒՀ-ն է, որն ունի ավելի քան 90 տարվա պատմություն, Հոսեյն Վալիվանդ Զամանին հավելել է, որ համալսարանում ըդնունելությունն իրականացվբում է մագիստրոսի ու դոկտորի աստիճան ստանալու նպատակով դիմած ուսանողների համար, մարտավարություն, գործողություն և ռազմավարություն բաժիններում։

Գոհունակություն հայտնելով այցի կապակցությամբ, Չինաստանի ազգային պաշտպանության համալսարանի պատվիրակության ղեկավարն ընդգծել է պաշտպանության և ռազմական ոլորտում երկու երկրների միջև կրթական և հետազոտական փոխգործակցությունն ընդլայնելու անհրաժեշտությունը։