Իրանը մասնակցում է Տանզանիայում անցկացվող միջազգային ցուցահանդեսին
Իրանը մասնակցում է Տանզանիայի միջազգային առևտրային տոնավաճառին։
Ըստ Parstoday-ի ՝ այս տոնավաճառը Տանզանիայի ամենակարևոր ամենամյա իրադարձությունն է և Արևելյան Աֆրիկայի ամենախոշոր առևտրային ցուցահանդեսը, որն ամեն տարի անցկացվում է Տանզանիայի Առևտրի զարգացման կազմակերպության կողմից։
Pars Today-ի փոխանցմամբ՝ Տանզանիայի առևտրային կազմակերպության գլխավոր մենեջեր տիկին Լաթիֆ Խամիսը շնորհակալություն է հայտնել Իրանին՝ ցուցահանդեսին մասնակցության համար և նշել, որ իր երկիրը կարևորում է Թեհրանի հետ տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնումը։
Նա նշել է․ «Իրանն առաջադեմ երկիր է գիտական և գիտահեն ոլորտներում, և նույնիսկ Կորոնավիրուսի համավարակիի ժամանակ կարողացավ արագ արատդրել այդ վիրուսի պատվաստանյութը»։
Տանզանիայում Իրանի դեսպան Հոսեյն Ալվանդին նշել է, որ ցուցահանդեսում իրանական ընկերությունների ներկայությունն արժեքավոր հնարավորություն է երկրի հնարավորությունները ներկայացնելու համար:
Նա նշել է, որ երկու երկրների միջև առևտրային հարաբերություններն ունեն հազարամյա պատմություն որը սկսվել է Արևելյան Աֆրիկա, հատկապես Զանզիբար և Դար էս Սալամ Շիրազի վաճառականների, այնուհետև իրանական այլ ցեղերի, այդ թվում՝ բալուչների ժամանումով։
Դեսպանն ասել է․ «Իրանը մի շարք քայլեր է ձեռնարկել երկու երկրների միջև առևտրային հարաբերությունները դյուրացնելու համար, այդ թվում՝ տանզանացի զբոսաշրջիկների համար վիզաների չեղարկումը և տարբեր ոլորտների ներկայացուիցիչների փոխայցելությունների կազմակերպումը»։
Հարկ է նշել, որ Իրանի առաջընթացը վերջին 40 տարում և ոչ գաղութատիրական մոտեցումն իր անդրսահմանային փոխգործակցություններում կարող են եզակի հնարավորություն լինել աֆրիկյան երկրների համար՝ նվազեցնելու աղքատության մակարդակը և շարժվելու դեպի զարգացում։