Իրանահայ խորհրդարանականները շնորհավորել են Մասուդ Փեզեշքիանին ընտրություններում հաղթանակի առթիվ
https://parstoday.ir/hy/news/iran-i220450-Իրանահայ_խորհրդարանականները_շնորհավորել_են_Մասուդ_Փեզեշքիանին_ընտրություններում_հաղթանակի_առթիվ
Իրանի խորհրդարանի (Մեջլիս) հայ խորհրդարանականները շնորհավորել են երկրի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանին նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 13, 2024 13:58 Asia/Tehran
  • Իրանահայ խորհրդարանականները շնորհավորել են Մասուդ Փեզեշքիանին ընտրություններում հաղթանակի առթիվ

Իրանի խորհրդարանի (Մեջլիս) հայ խորհրդարանականները շնորհավորել են երկրի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանին նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է իրանական Mehr գործակալությունը։

«Կառավարության պաշտոնյաների փոխգործակցությունն ու սիներգիան երկրի ժողովրդին կբերի վարդագույն ու լուսավոր ապագայի», -  ընդգծել են իրանահայ օրենսդիրները։

Ըստ աղբյուրի՝ խորհրդարանականներ Արա Շահվերդյանն, ով Թեհրանում հայ-քրիստոնեական կազմակերպության ներկայացուցիչն է, և Սպահանում եւ Հարավային Իրանում հայ-քրիստոնեական կազմակերպության ներկայացուցիչ Մանսուրյանը, շնորհավորել են Մասուդ Փեզեշքիանին Իրանի Իսլամական Հանրապետության 9-րդ նախագահի պաշտոնում ընտրվելու առիթով՝ Իրանի կառավարությանն ու ժողովրդին մաղթելով հետագա հաջողություններ։