Իրանական ընկերության նոր չիպը՝ բերանի թքից ԴՆԹ-ն արդյունահանելու համար
https://parstoday.ir/hy/news/iran-i220464-Իրանական_ընկերության_նոր_չիպը_բերանի_թքից_ԴՆԹ_ն_արդյունահանելու_համար
Իրանական գիտելիքահենք ընկերությանը հաջողվել է ստեղծել հատուկ չիպ՝ նոր մեթոդով բերանի թքից ԴՆԹ-ն արդյունահանելու համար։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 13, 2024 14:58 Asia/Tehran
  • Իրանական ընկերության նոր չիպը՝ բերանի թքից ԴՆԹ-ն արդյունահանելու համար

Իրանական գիտելիքահենք ընկերությանը հաջողվել է ստեղծել հատուկ չիպ՝ նոր մեթոդով բերանի թքից ԴՆԹ-ն արդյունահանելու համար։

Իրանական բուհերի լավագույն ուսանողներից բաղկացած «Zista Gene Afarin» ընկերությունը, որն իր գործունեությունը սկսել է գենետիկայի ոլորտում բժշկական սարքավորումներ ու հնարավորություններ ստեղծելու նպատակով, հաջողել է պատրաստել հատուկ էլեկտրոնային չիպ բերանի թքից ԴՆԹ-ն արդյունահանելու, ինչպես նաև թուքը կայունացնող լուծույթ՝ թքի  կայունության տևողությունը երկարացնելու համար:

Ըստ ParsToday-ի՝ այս գիտելիքահենք ընկերության գործադիր տնօրեն Սեյեդ Աբուլֆազլ Մոթահարին ԴՆԹ-ի արդյունահանման ամենատարածված միջոցը համարել է արյան բջիջների օգտագործումը՝ ասելով, որ այս մեթոդը տարեց հիվանդների, հղի կանանց, նորածինների ու երեխաների, արյան արագ մակարդման  խնդիր կամ անեմիա ունեցող հիվանդների համար դժվարություններ է առաջացնում:

Մոթահարին նաև ասաց, որ  բերանի թուքից ԴՆԹ-ի արդյունահանումը, աղտոտումներ է պարունակում՝ բերանում բակտերիաների առկայության պատճառով, և բակտերիաների քանակը պետք է կրճատվի հատուկ գործընթացով լվանալու միջոցով: Այնուհետև, օգտագործելով մի կայունացնող չիպ, կարելի է թուքը որոշակի ժամանակահատվածում կայուն պահել սենյակային ջերմաստիճանում, որպեսզի լաբորատորիաները կարողանան ավելի երկար ժամանակում դրանից ԴՆԹ-ի որակյալ արդյունահանում ունենալ: Նրա տեղեկությունների համաձայն՝ ԴՆԹ-ն արդյունահանող իրանական այս չիպը նոր արտադրանք է այս ոլորտում։

Գիտելիքահենք այս ընկերության մյուս արտադրանքների վերաբերյալ նա նշեց INC03 ինկուբատոր սարքը և հավելեց. «Այս սարքը մեկուսացված տարա է, որն օգտագործվում է կենսաբանական լաբորատորիաներում կենդանի նմուշներ, ինչպիսիք են բջիջները կամ մանրէները, մշակելու և աճեցնելու համար, և վերահսկելով խոնավությունը,  ջերմաստիճանը և օդում առկա գազերի բաղադրությունը, ինչպիսիք են թթվածինը և ածխաթթու գազը, հարմար պայմաններ են ապահովում կենդանի միկրոօրգանիզմների աճի համար»: