NASA-ն և MIT-ը գնում են իրանական միկրոէլեկտրոնիկայի սարքավորումներ
https://parstoday.ir/hy/news/iran-i220466-nasa_ն_և_mit_ը_գնում_են_իրանական_միկրոէլեկտրոնիկայի_սարքավորումներ
Իրանի միկրոէլեկտրոնիկայի ազգային ծրագրի փոխղեկավարը հայտնել է NASA-ին և MIT համալսարանին միկրոէլեկտրոնիկայի ոլորտում իրանական գիտելիքահենք արտադրանքի վաճառքի մասին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 13, 2024 15:12 Asia/Tehran
  • NASA-ն և MIT-ը գնում են իրանական միկրոէլեկտրոնիկայի սարքավորումներ

Իրանի միկրոէլեկտրոնիկայի ազգային ծրագրի փոխղեկավարը հայտնել է NASA-ին և MIT համալսարանին միկրոէլեկտրոնիկայի ոլորտում իրանական գիտելիքահենք արտադրանքի վաճառքի մասին։

Իրանի միկրոէլեկտրոնիկայի ազգային ծրագրի փոխղեկավար Նիմա Արջմանդին Նանոյի և արդյունաբերության վերլուծական կենտրոնում  միկրոէլեկտրոնային նորարարությունների և տեխնոլոգիաների էկոհամակարգի ակտիվիստների նիստում անդրադառնալով արտահանման ոլորտում իրանական գիտելիքահենք ընկերությունների հաջողություններին, ասել է,- Իրանական միկրոէլեկտրոնիկայի որոշ ընկերություններին հաջողվել է  միկրոէլեկտրոնիկայի սարքավորումներ  վաճառել ՆԱՍԱ-ին  և MIT-ին:Նրա խոսքով, այդ ընկերություններից մի քանիսն աշխարհում ունեն 15 գրասենյակ եւ մինչ այժմ ունեցել են լավ արտահանումներ։

Ըստ Pars Today-ի, Արջմանդին ընդգծել է. -Իրանում միկրոչիպերի շուկան ոչ ոքի կողմից մենաշնորհված չէ. Օրինակ՝ մի քանի ընկերություններ ակտիվ են սիլիցիումի ոլորտում, ունեն արտահանումներ։ Սարքավորումների  ոլորտում կան ընկերություններ, որոնք սկսել են իրենց աշխատանքը և արտադրանք են մշակել Իրանի Նանո շտաբի աջակցությամբ։ Նրա տեղեկություններով՝ դրանք այժմ դարձել են խոշոր ընկերություններ։

Իրանի միկրոէլեկտրոնիկայի ազգային ծրագրի փոխղեկավարը նաև անդրադառնալով   չիպերի նախագծման ազգային կենտրոնի գործարկմանն ասել է.-«Այս կենտրոնը ստեղծվել է միկրոչիպերի նախագծման հետ կապված խնդիրները լուծելու նպատակով, և դա ազգային և արտահամալսարանական ենթակառուցվածք է, որից Իրանում բոլորը կարող են օգտվել և մի դասախոսի կամ մի համալսարանի մենաշնորհը չէ, Արջմանդին հավելել է,-Չիպերի նախագծման ազգային կենտրոնում կա չիպերի նախագծման համար անհրաժեշտ ենթակառուցվածք, և դա օգնում է միկրոչիպերի նախագծմանը և վերջնական արտադրանքի փորձարկմանը: