NASA-ն և MIT-ը գնում են իրանական միկրոէլեկտրոնիկայի սարքավորումներ
Իրանի միկրոէլեկտրոնիկայի ազգային ծրագրի փոխղեկավարը հայտնել է NASA-ին և MIT համալսարանին միկրոէլեկտրոնիկայի ոլորտում իրանական գիտելիքահենք արտադրանքի վաճառքի մասին։
Իրանի միկրոէլեկտրոնիկայի ազգային ծրագրի փոխղեկավար Նիմա Արջմանդին Նանոյի և արդյունաբերության վերլուծական կենտրոնում միկրոէլեկտրոնային նորարարությունների և տեխնոլոգիաների էկոհամակարգի ակտիվիստների նիստում անդրադառնալով արտահանման ոլորտում իրանական գիտելիքահենք ընկերությունների հաջողություններին, ասել է,- Իրանական միկրոէլեկտրոնիկայի որոշ ընկերություններին հաջողվել է միկրոէլեկտրոնիկայի սարքավորումներ վաճառել ՆԱՍԱ-ին և MIT-ին:Նրա խոսքով, այդ ընկերություններից մի քանիսն աշխարհում ունեն 15 գրասենյակ եւ մինչ այժմ ունեցել են լավ արտահանումներ։
Ըստ Pars Today-ի, Արջմանդին ընդգծել է. -Իրանում միկրոչիպերի շուկան ոչ ոքի կողմից մենաշնորհված չէ. Օրինակ՝ մի քանի ընկերություններ ակտիվ են սիլիցիումի ոլորտում, ունեն արտահանումներ։ Սարքավորումների ոլորտում կան ընկերություններ, որոնք սկսել են իրենց աշխատանքը և արտադրանք են մշակել Իրանի Նանո շտաբի աջակցությամբ։ Նրա տեղեկություններով՝ դրանք այժմ դարձել են խոշոր ընկերություններ։
Իրանի միկրոէլեկտրոնիկայի ազգային ծրագրի փոխղեկավարը նաև անդրադառնալով չիպերի նախագծման ազգային կենտրոնի գործարկմանն ասել է.-«Այս կենտրոնը ստեղծվել է միկրոչիպերի նախագծման հետ կապված խնդիրները լուծելու նպատակով, և դա ազգային և արտահամալսարանական ենթակառուցվածք է, որից Իրանում բոլորը կարող են օգտվել և մի դասախոսի կամ մի համալսարանի մենաշնորհը չէ, Արջմանդին հավելել է,-Չիպերի նախագծման ազգային կենտրոնում կա չիպերի նախագծման համար անհրաժեշտ ենթակառուցվածք, և դա օգնում է միկրոչիպերի նախագծմանը և վերջնական արտադրանքի փորձարկմանը: