Համաշխարհային բանկ. Չնայած պատժամիջոցներին Իրանի տնտեսական աճը հասել է 5 տոկոսի
https://parstoday.ir/hy/news/iran-i220494-Համաշխարհային_բանկ._Չնայած_պատժամիջոցներին_Իրանի_տնտեսական_աճը_հասել_է_5_տոկոսի
Չնայած պատժամիջոցներին, Իրանի տնտեսությունն աճել է արդեն չորրորդ տարին անընդմեջ, և Համաշխարհային բանկի վերջին զեկույցում Իրանը գրանցել է ավելի քան հինգ տոկոս տնտեսական աճ։
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Հուլիս 14, 2024 13:11 Asia/Tehran
  • Համաշխարհային բանկ. Չնայած պատժամիջոցներին Իրանի տնտեսական աճը հասել է 5 տոկոսի

Չնայած պատժամիջոցներին, Իրանի տնտեսությունն աճել է արդեն չորրորդ տարին անընդմեջ, և Համաշխարհային բանկի վերջին զեկույցում Իրանը գրանցել է ավելի քան հինգ տոկոս տնտեսական աճ։

1990-ականների սկզբից Միացյալ Նահանգները, Եվրամիությունը և այլ զարգացած տնտեսություններ հարյուրավոր տնտեսական պատժամիջոցներ են սահմանել այլ երկրների դեմ: Իսլամական հեղափոխության հաղթանակից ի վեր և անկախության ու հակագաղութատիրության պատճառով Իրանի թշնամիները միշտ փորձել են հարվածել Իրանի տնտեսությանը` կիրառելով դաժան պատժամիջոցներ: Ընդհանուր առմամբ, այս կառավարությունները չեն բացառել որևէ արդյունավետ արդյունաբերություն ենթարկել պատժամիջոցների:  Այնուամենայնիվ, չնայած բոլոր մարտահրավերներին Իրանը մինչ այժմ շարունակել է իր անկախ ուղին և կարողացել է պահպանել իր աճի գործընթացը։ Այդ դեպքերից մեկն էլ գործազրկության դեմ պայքարն է տնտեսական աճի տեմպերի ավելացմանը զուգընթաց։

Այս համատեքստում, ըստ Parstoday-ի, Համաշխարհային բանկի զեկույցի համաձայն, վերջին երեք տարիներին, չնայած տարածաշրջանում աշխարհաքաղաքական լարվածությանը, Իրանը գրանցել է ավելի քան հինգ տոկոս տնտեսական աճ, և գործազրկությունը նվազելով,  նույն ժամանակահատվածում հասել է 7,4 տոկոսի։

Զեկույցում նշված է․ «Իրանի ՀՆԱ-ի իրական աճը անցած տարվա վերջին ինն ամիսներին հասել է հինգ տոկոսի՝ նավթի և ծառայությունների ոլորտի աճով։ Նավթային հատվածի մասնաբաժինը, որն այս ժամանակահատվածում կազմել է ՀՆԱ-ի 8,6%-ը, տարեկան աճ է գրանցել 16,3%-ով։ Իրանի ոչ նավթային հատվածի տարեկան աճը նույնպես կազմել է 3,5%՝ պայմանավորված ներքին պահանջարկով և որոշ հարևան երկրներ արտահանմամբ»։

Համաշխարհային բանկի զեկույցի շարունակության մեջ նշված է. «Իրանի տնտեսական աճը հանգեցրել է նաեւ զբաղվածության վիճակագրության բարելավմանը։ Անցյալ տարի զբաղվածության մակարդակն աճել է 3,3%-ով՝ մինչև կորոնավիրուսի համաճարակը գրանցված մակարդակից, իսկ գործազրկության մակարդակը նույնպես աննախադեպ ցուցանիշ է գրանցել։ Վերջին չորս տարում Իրանի արդյունաբերության և սպասարկման ոլորտներում գրանցվել է զբաղվածության ամենաբարձր աճը՝ 6,3 և 4 տոկոս»:

Համաշխարհային բանկը կանխատեսել է, որ Իրանի ՀՆԱ-ի աճը 2024-2026 թվականներին կկազմի տարեկան միջինը 2,8%: Այնուամենայնիվ, համաշխարհային պահանջարկի նվազումը, պատժամիջոցները, էներգիայի պակասը, իրացվելիության սահմանափակումները, կապիտալի կուտակման նվազումը և աշխարհաքաղաքական լարվածությունը կազդեն աճի հեռանկարի վրա: