Դիմադրության ճակատի պաշտոնյաների հեռախոսազրույցը Փեզեշքյանի հետ․ Արևմտյան Ասիայում տեղի ունեցող դժբախտ դեպքերն արմատավորված են Սիոնիստական ​​ռեժիմի ներկայության մեջ
(last modified Mon, 15 Jul 2024 13:16:01 GMT )
Հուլիս 15, 2024 16:46 Asia/Tehran
  • Դիմադրության ճակատի պաշտոնյաների հեռախոսազրույցը Փեզեշքյանի հետ․ Արևմտյան Ասիայում տեղի ունեցող դժբախտ դեպքերն արմատավորված են Սիոնիստական ​​ռեժիմի ներկայության մեջ
    Դիմադրության ճակատի պաշտոնյաների հեռախոսազրույցը Փեզեշքյանի հետ․ Արևմտյան Ասիայում տեղի ունեցող դժբախտ դեպքերն արմատավորված են Սիոնիստական ​​ռեժիմի ներկայության մեջ

Կիրակի օրը, Իրանի նորընտիր նախագահն առանձին հեռախոսազրույցներ է ունեցել Եմենի բարձրագույն քաղաքական խորհրդի ղեկավար Մեհդի Ալ-Մեշաթի և Պաղեստինի իսլամական դիմադրության շարժման (ՀԱՄԱՍ) քաղաքական գրասենյակի ղեկավար Իսմայիլ Հանիեի հետ։ Հեռախոսազրույցների ընթացքում ընդգծվել է Իրանի Իսլամական Հանրապետության հաստատակամ աջակցությունը Պաղեստինի Դիմադրությանն ու ժողովրդին։

Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքյանը Եմենի բարձրագույն քաղաքական  խորհրդի ղեկավարի և Պաղեստինի իսլամական դիմադրության շարժման քաղաքական գրասենյակի ղեկավարի հետ առանձին հեռախոսազրույցներում հայտարարել է. -Իրանը երբեք այս դժվարին իրավիճակում մենակ չի թողնի Պաղեստինի ժողովրդին։

Ըստ Pars Today-ի, Իսմայիլ Հանիյեի հետ հեռախոսազրույցում Փեզեշքյանը դատապարտել է Իսրայելի հանցագործությունները Գազայում և ընդգծել, որ Իրանը կգործադրի բոլոր ջանքերը Գազայում պատերազմն ու ցեղասպանությունը դադարեցնելու համար։

Բարձր գնահատելով Իրանի Իսլամական Հանրապետության համակողմանի աջակցությունը Պաղեստինին և դիմադրության ճակատին,Պաղեստինի իսլամական դիմադրության շարժման «ՀԱՄԱՍ»-ի քաղաքական գրասենյակի ղեկավարը հույս է հայտնել, որ ավելի շատ քաղաքական և դիվանագիտական ​​ջանքեր կգործադրվեն հրադադարի իրագործման համար։

Եմենի բարձրագույն քաղաքական  խորհրդի խորհրդի ղեկավար Մեհդի Ալ-Մեշաթի հետ հեռախոսազրույցում Իրանի նորընտիր նախագահը բարձր է գնահատել Եմենի առաջնորդների և ժողովրդի խիզախ որոշումը՝ աջակցելու Պաղեստինի ճնշված ժողովրդին և հայտարարել. -Գալիք սերունդները պախարակելու են որոշ կառավարությունների անգործությունը Պաղեստինի ժողովրդի նկատմամբ, սակայն իրավազրկված պաղեստինցիների նկատմամբ Եմենի ժողովրդի աջակցությունը միշտ շողալու է ակի նման։

Փեզեշքյանը հավելեց, որ Եմենը, ի տարբերություն որոշ արաբական երկրների, չնայած բազմաթիվ դժվարություններին և նկատի ունենալով հնարավոր ռիսկերը, գործնականորեն աջակցում է պաղեստինցիներին, ինչը մնալու է պատմության մեջ։

Նշելով, որ տարածաշրջանում տեղի ունեցող բոլոր դառը և ցավալի իրադարձություններն արմատավորված են Արևմուտքի կործանարար քաղաքականությունների և Սիոնիստական ​​ռեժիմի ներկայության մեջ, Իրանի նորընտիր նախագահը հավելել է, որ Իրանի ու Եմենի միջև առկա ընդհանրությունները խոր ու պատմական են, և Իրանի 14-րդ կառավարությունն այդ ընդհանրությունների հիման վրա ձգտելու է երկկողմ հարաբերությունների համակողմանի զարգացմանը։

Այս հեռախոսազրույցի ընթացքում բարձր գնահատելով Պաղեստինի ժողովրդի և աշխարհի բոլոր իրավազրկված ժողովուրդների իրավունքների նկատմամբ Իրանի Իսլամական Հանրապետության ամուր և վճռական դիրքորոշումները, Եմենի բարձրագույն քաղաքական խորհրդի ղեկավարը խոսքն ուղղելով Փեզեշքյանին, հայտարարել է․- Անկասկած պատմությունը չի մոռանա Իրանի իրավապաշտպան դիրքորոշումները։

Նշելով, որ Եմենը բոլոր ոլորտներում ձգտում է եղբայրական հարաբերություններ ունենալ Իրանի Իսլամական Հանրապետության հետ, Մեհդի Ալ-Մեշաթը միասնությունն համարեց ուժի աղբյուր, իսկ պառակտումը մուսուլման ազգերի ձախողման աղբյուր։