Իրանը պահանջում է կասեցնել Իսրայելի ցեղասպան ռեժիմի հարձակումները Գազայի հատվածի վրա
Իրանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատարը կոչ է արել մեծացնել արդյունավետ ջանքերը՝ Գազայի հատվածում կասեցնելու Իսրայելի ցեղասպան ռեժիմի հարձակումները Պաղեստինի ժողովրդի դեմ։
Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանին, ով մեկնել էր Նյու Յորք՝ մասնակցելու Պաղեստինի և բազմակողմանիության հարցերով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին, հանդիպել է Գլխավոր ասամբլեայի ղեկավար Դենիս Ֆրենսիսի հետ։ Կողմերը քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր, այդ թվում Գազայի հատվածի վրա Սիոնիստական ռեժիմի դաժան հարձակումը։
Անդրադառնալով Պաղեստինում և Գազայում տեղի ունեցող վերջին զարգացումներին և Սիոնիստական ռեժիմի հանցագործություններին, Իրանի ԱԳ նախարարի պաշտոնակատարն ընդգծել է Սիոնիստական ռեժիմի կողմից Գազայի ժողովրդի դեմ իրականացվող հարձակումները և պաղեստինցիների ցեղասպանությունը կասեցնելու արդյունավետ ջանքերի ավելացումը։
Պարզաբանելով միջազգային կազմակերպությունների հետ Իրանի համագործակցության գործընթացը, Բաղերի Քանին բարձր է գնահատել Գլխավոր ասամբլեայի ջանքերը միակողմանի պատժամիջոցների դեմ պայքարում։
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահը, գնահատելով տարածաշրջանում Իրանի կառուցողական դերը հատկապես կայունության ու անվտանգության ապահովման գործում, հույս է հայտնել, որ նման ջանքերը հաջողությամբ կպսակվեն։
Իրանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատարը գլխավորելով մի պատվիրակություն, տեղական ժամանակով երկուշաբթի օրը Նյու Յորք է ժամանել՝ մասնակցելու Պաղեստինի և բազմակողմանիության հարցերով Անվտանգության խորհրդի նիստին։
Անվտանգության խորհրդի երկու նիստ կանցկացվի ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի նախագահությամբ, որի երկիրը նախագահում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը։