Աշուրայի օրը, իսլամական Իրանը սգում է Իմամ Հոսեյնի նահատակությունը
Այսօր, Աշուրայի օրը, իսլամական Իրանը խորապես սգում է մեծ նահատակ՝ Իմամ Հոսեյնի նահատակության տարելիցը։
Այսօր՝ երեքշաբթի, 16 հուլիսի, 2024թ., 1446 թվականի Մուհարրամի 10-րդ օրը՝ շիաների երրորդ առաջնորդ՝ Իմամ Հոսեյնի նահատակության տարելիցի օրն է։
Շիաների համար Աշուրայի օրը, լուսնային հիջրեթի 61 թվականին Իմամ Հոսեյնի իրական ապստամբության օրն է, որի ընթացքում նահատակվեցին Իմամ Հոսեյնը և նրա 72 հավատարիմ աջակիցները։
Իսլամական Իրանի հավատացյալ ու սգավոր ժողովուրդն այսօր՝ Աշուրայի օրը, մասնակցում են մզկիթներում, հոսեյնիեներում ու սրբավայրերում կազմակերպվող սգո հանդիսություններին:
Իմամ Հոսեյնի ապստամբության նպատակը կրոնը վերակենդանացնելն էր, հետևաբար այս օրերին, ի հիշատակ լուսնային հիջրեթի 61 թվականին, երբ Իմամ Հոսեյնը խմբային նամազ կարդաց, Աշուրայի կեսօրվա նամազը նույնպես խմբային կարգով է կատարվում։