Աշուրայի օրը, իսլամական Իրանը սգում է Իմամ Հոսեյնի նահատակությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i220548-Աշուրայի_օրը_իսլամական_Իրանը_սգում_է_Իմամ_Հոսեյնի_նահատակությունը
Այսօր, Աշուրայի օրը, իսլամական Իրանը խորապես սգում է մեծ նահատակ՝ Իմամ Հոսեյնի նահատակության տարելիցը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 16, 2024 08:46 Asia/Tehran
  • Աշուրայի օրը, իսլամական Իրանը սգում է Իմամ Հոսեյնի նահատակությունը

Այսօր, Աշուրայի օրը, իսլամական Իրանը խորապես սգում է մեծ նահատակ՝ Իմամ Հոսեյնի նահատակության տարելիցը։

Այսօր՝ երեքշաբթի, 16 հուլիսի, 2024թ., 1446 թվականի Մուհարրամի 10-րդ օրը՝ շիաների երրորդ առաջնորդ՝ Իմամ Հոսեյնի նահատակության տարելիցի օրն է։

Շիաների համար Աշուրայի օրը,  լուսնային հիջրեթի 61 թվականին Իմամ Հոսեյնի իրական ապստամբության օրն է, որի ընթացքում նահատակվեցին Իմամ Հոսեյնը և նրա 72 հավատարիմ աջակիցները։

Իսլամական Իրանի հավատացյալ ու սգավոր ժողովուրդն այսօր՝ Աշուրայի օրը, մասնակցում են  մզկիթներում, հոսեյնիեներում ու սրբավայրերում կազմակերպվող սգո հանդիսություններին:

Իմամ Հոսեյնի ապստամբության նպատակը կրոնը վերակենդանացնելն էր, հետևաբար այս օրերին, ի հիշատակ լուսնային հիջրեթի 61 թվականին, երբ Իմամ Հոսեյնը խմբային նամազ կարդաց, Աշուրայի կեսօրվա նամազը նույնպես խմբային կարգով է կատարվում։