ԻԻՀ գերագույն առաջնորդի ներկայությամբ, տեղի է ունեցել Իմամ Հոսեյնի Աշուրայի սգո արարողությունը
Հուլիս 16, 2024 09:04 Asia/Tehran
Երկուշաբթի գիշեր, Թեհրանի հոգելույս Իմամ Խոմեյնիի անվան Հոսեյնիեյում, ԻԻՀ գերագույն առաջնորդի ներկայությամբ, տեղի է ունեցել Իմամ Հոսեյնի նահատակության՝ Աշուրայի սգո արարողությունը:
Այսօր՝ երեքշաբթի, 16 հուլիսի, 2024թ., լուսնային հիջրեթի 1446 թվականի Մուհարրամի 10-րդ օրը՝ շիաների երրորդ առաջնորդ՝ Իմամ Հոսեյնի նահատակության տարելիցի օրն է։
Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի գրասենյակի տեղեկատվական բազայի փոխանցմամբ, երկուշաբթի երեկոյան, մեծարգո առաջնորդի և մի խումբ սգավորների ներկայությամբ կայացել է Իմամ Հոսեյնի նահատակության տարելիցի առիթով սգո արարողությունը։