Բաղերին և Լավրովը քննարկել են Իրանի և Ռուսաստանի հարաբերությունները և տարածաշրջանային իրավիճակը
ԻԻՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Ալի Բաղերին և ՌԴ ԱԳ նախարար Սերգել Լավրովը, Նյու Յորքում կայացած հանդիպման ժամանակ, քննարկել են երկկողմ համագործակցության և տարածաշրջանային իրավիճակի հետ կապված հարցեր։
Ալի Բաղերին նշել է, որ Իրան-Ռուսաստան հարաբերությունները գնում են զարգացման ճանապարհով։ Նա հույս է հայտնել, որ երկկողմ համագործակցության վերաբերյալ կարևոր փաստաթղթերը հատկապես համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիրը, ներառյալ՝ Իրանի տարանցիկ կարողությունների օգտագործումը, հնարավորին արագ վերջնական տեսքի կբերվեն։
Խոսելով տարածաշրջանային իրադարձությունների և Գազայի պատերազմի մասին, Բաղերին կաևորել է պաղեստինցիների նկատմամբ Իսրայելի հանցագործություններին հնարավորինս արագ վերջ դնելու անհրաժեշտությունը։
Նա նշել է, որ տարածաշրջանում ճգնաժամի սրման աղբյուրն այդ հարցի անտեսումն է և Սիոնիստական ռեժիմի հարձակումների ընդլայնումը։
Բաղերին բարձր է գնահատել ԱԽ-ում ՌԴ նախագահության շրջանում Պաղեստինի հարցի և Իսրայելի հանցագործությունների մասին բարձրաձայնելու Մոսկվայի ջանքերը։
ՌԴ ԱԳ նախարարը կրկին շնորհավորելով Իրանում նախագահական ընտրությունների հաջող անցկացման կապակցությամբ և գոհունակություն հայտնելով երկկողմ համագործակցության ընթացքից, նշել է, որ Ռուսաստանի իշխանությունները կարևորում են Իրանի հետ կապված օրակարգային հարցերի լուծումը։
Անդրադառնալով Գազայի պատերազմի շրջանակների, այդ թվում՝ դեպի Լիբանան ընդլայնման կապակցությամբ Մոսկվայի մտահոգությանը, Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ իր երկիրը ձգտում է կանխել դա, հավելելով, որ այդ կապակցությամբ պետք է պատասխանատվություն ստանձնեն բոլոր կողմերը։