Իրանի բասկետբոլի տղաների հավաքականը դարձել է Ասիայի գավաթի ընտրական մրցաշարի չեմպիոն
(last modified Wed, 17 Jul 2024 06:59:16 GMT )
Հուլիս 17, 2024 10:29 Asia/Tehran
  • Իրանի բասկետբոլի տղաների հավաքականը դարձել է  Ասիայի գավաթի ընտրական մրցաշարի չեմպիոն

Pars Today-ի փոխանցմամբ՝ 69-54 հաշվով հաղթելով Լիբանանի հավաքականին, Իրանի բասկետբոլի մինչև 18 տարեկան տղաների հավաքականը նվաճել է Ասիայի գավաթի ընտրական մրցաշարի չեմպիոնի տիտղոսը։

Հանդիպման լավագույն խաղացողն էր Մուհամեդ Մեհդի Հեյդարին, ով հավաքել է 24 միավոր, կատարել 13 անդրադարձ, 5 փոխանցում և 3 խլում։

Ավելի վաղ Իրանի ազգային հավաքականը նվաճել էր 2024 թվականի Ասիայի գավաթի խաղարկությանը մասնակցելու իրավունք՝ մասնակցելով այս մրցաշարի եզրափակիչ փուլին։