Իրանի բասկետբոլի տղաների հավաքականը դարձել է Ասիայի գավաթի ընտրական մրցաշարի չեմպիոն
Հուլիս 17, 2024 10:29 Asia/Tehran
Pars Today-ի փոխանցմամբ՝ 69-54 հաշվով հաղթելով Լիբանանի հավաքականին, Իրանի բասկետբոլի մինչև 18 տարեկան տղաների հավաքականը նվաճել է Ասիայի գավաթի ընտրական մրցաշարի չեմպիոնի տիտղոսը։
Հանդիպման լավագույն խաղացողն էր Մուհամեդ Մեհդի Հեյդարին, ով հավաքել է 24 միավոր, կատարել 13 անդրադարձ, 5 փոխանցում և 3 խլում։
Ավելի վաղ Իրանի ազգային հավաքականը նվաճել էր 2024 թվականի Ասիայի գավաթի խաղարկությանը մասնակցելու իրավունք՝ մասնակցելով այս մրցաշարի եզրափակիչ փուլին։
Պիտակ