Իրանի ըմբշամարտի պատանեկան հավաքականը դարձել է Ասիայի առաջնության չեմպիոն
(last modified Wed, 17 Jul 2024 07:02:31 GMT )
Հուլիս 17, 2024 10:32 Asia/Tehran
  • Իրանի ըմբշամարտի պատանեկան հավաքականը դարձել է Ասիայի առաջնության չեմպիոն

Pars Today-ի փոխանցմամբ՝ Իրանի ըմբշամարտի երիտասարդական հավաքականը Թաիլանդում ավարտված Ասիայի առաջնությունում նվաճել է 3 ոսկե, 2 արծաթե և 2 բրոնզե մեդալ:

Թաիլանդի Սիրաչա քաղաքում կայացել է ըմբշամարտի Ասիայի պատանեկան առաջնությունը։ 48 կգ քաշային Ամիր Քազեմի, 62 կգ քաշային Մեհդի Ղոլամյանի և 68 կգ քաշային Իսմայիլ Նաբաուի նվաճած ոսկե մեդալների շնորհիվ, Իրանի հավաքականն  արժանացել է չեմպիոնի տիտողսին։

57 կգ քաշային Աբոլֆազլ Զահիրին  և 85 կգ քաշային Ամիրհոսեյն Բախտիարնեժադը նվաճել են  արծաթե, իսկ 44 կգ քաշային Բենիամին Ռաստգարը և 75 կգ քաշային Ամիր Հոսեյն Ալվանին՝ բորնզե մեդալներ։

Թիմային դասակարգման աղյուսակում չեմպիոնի տիտղոսին արաժանացել է Իրանը՝ 170 միավորով։ Երկրորդից հինգերորդ տեղերը զբաղեցրել են համապատասխանաբար՝  Ուզբեկստանը՝ 169, Ղազախստանը՝ 154, Հնդկաստանը՝ 137, իսկ Ղրղզստանը՝ 126 միավորներով։