Իրան․ ՄԱԿ-ը պետք է ընդդիմանա միակողմանի հարկադրանքի միջոցներին
(last modified Wed, 17 Jul 2024 07:08:11 GMT )
Հուլիս 17, 2024 10:38 Asia/Tehran
  • Իրան․ ՄԱԿ-ը պետք է ընդդիմանա միակողմանի հարկադրանքի միջոցներին

ԻԻՀ ԱԳՆ իրավական և միջազգային հարցերով տեղակալն ասել է, որ ՄԱԿ-ը պետք է ընդդիմանա միակողմանի հարկադրանքի միջոցներին և պահանջի անհապաղ չեղյալ համարել դրանք։

Վերջին տասնամյակների ընթացքում պատերազմատենչ երկրները պատժամիջոցները որպես գործիք են օգտագործում՝ անկախ երկրների նկատմամբ ճնշում գործադրե;լու համար։

1990-ականների սկզբից Միացյալ Նահանգները, ԵՄ և այլ զարգացած տնտեսություններ հարյուրավոր տնտեսական պատժամիջոցներ են սահմանել այլ երկրների դեմ:

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ Նյու Յորքում ՄԱԿ-ի Բարձր մակարդակի քաղաքական ֆորումի նիստում ունեցած ելույթում, սեյեդ Ռեզա Նաջաֆին հայտարարել է, որ միակողմանի հարկադրանքի միջոցները խոչընդոտ են միջազգային համագործակցության ճանապարհին, խաթարում են ՄԱԿ-ի գործունեությունը և թուլացնում զարգացող երկրների տնտեսական և սոցիալական զարգացումը՝ միակողմանիությունն ամրապնդելու նպատակով։

Նշելով, որ երկրների զարգացման հարցը պետք է լինի ՄԱԿ-ի  ուշադրության և ջանքերի կենտրոնում՝ Նաջաֆին ընդգծել է զարգացած երկրների՝ ֆինանսական ռեսուրսների, տեխնոլոգիաների փոխանակման և կարողությունների զարգացման պարտավորությունների կատարման անհրաժեշտությունը, հավելելով, որ ՄԱԿ-ը պետք է կարևոր դեր  խաղա համագործակցության և գործընկերության խթանման գործում:

Նա անդրադարձել է նաև դիմադրողական տնտեսության շրջանակում Իրանի գրանցած առաջընթացին, այդ թվում՝ աղքատության կրճատման, սոցիալական արդարության ամրապնդման, պարենային անվտանգության ապահովման, կանանց և աղջիկների հզորացման, տեխնոլոգիաների և նորարարությունների ամրապնդման և շրջակա միջավայրի պաշտպանություն ոլորտներում:

Իսլամական հեղափոխության հաղթանակից ի վեր ավելի քան 4 տասնամյակ Իրանի ժողովրդի թշնամիները դաժան պատժամիջոցներով փորձում են խոչըդնոտել  երկրի տնտեսության զարգացմանը։