Լավրովի արձագանքը Փեզեշքյանի հայտարարություններին/ Տարածաշրջանի երկրների հետ հարաբերությունները բարելավելու նոր հույսեր
Իր ելույթում Լավրովն արձագանքել է աշխարհի երկրներին ուղղված Մասուդ Փեզեշքյանի վերջին ուղերձին և ասել. «Այդ ուղերձը խոստանում է բարելավել Պարսից ծոցի տարածաշրջանի բոլոր երկրների հարաբերությունները և հաղթահարել տարաձայնությունները»։
Mehr գործակալության փոխանցմամբ՝ ՌԴ ԱԳ նախարարը, ով ներկա դրությամբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հերթական նախագահն է, արձագանքել է Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքյանի՝ աշխարհի երկրներին ուղղված ուղերձին։
Russia Today լրատվական կայքը չորեքշաբթի օրը հայտնել է, որ Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդի նիստում ունեցած ելույթում, Սերգեյ Լավրովն անդրադառնալով Իրանի նախագահական ընտրություններին, որոնց արդյունքում հաղթեց Մասուդ Փեզեշքյանն, ասել է. "Փեզեշքյանի ուղերձը հույսեր է արթնացնում Պարսից ծոցի տարածաշրջանի բոլոր երկրների հարաբերությունների բարելավման և տարաձայնությունները հաղթահարելու ուղղությամբ».
Մերձավոր Արևելքում, այդ թվում՝ Պաղեստինում տիրող իրավիճակի վերաբերյալ Անվտանգության խորհրդում կայացած նիստում Սերգեյ Լավրովը հավելել է. "Իրանում նախագահական ընտրություններից հետո Փեզեշքյանի առաջին հայտարարությունը նոր հույսեր է արթնացնում Պարսից ծոցի բոլոր երկրների միջև փոխըմբռնման միջավայր ստեղծվելու և հակասություններն ու անվստահությունը հաղթհարելու ուղղությամբ, ընդհանուր շահերի և արտաքին միջամտությունը բացառելու հիման վրա»։
Ռուսաստանի ԱԳՆ ընդգծել է, որ Փեզեշքյանի վերջին հայտարարությունները ստիպել են տարածաշրջանի երկրներին ինքնուրույն որոշել անվտանգության փոխադարձ չափանիշները և կողք կողքի աշխատել Պաղեստինի ժողովրդի հույսերն իրականացնելու և տարածաշրջանում կայունության և բարիդրացիության հաստատման ուղղությամբ։
Չորեքշաբթի օրը Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Ալի Բաղերիի ներկայությամբ կայացել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարձր մակարդակի նիստը Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի, այդ թվում՝ Պաղեստինի խնդրի վերաբերյալ։
Հարկ է նշել, որ Մասուդ Փեզեշքյանը 14-րդ նախագահական ընտրություններում հաղթելուց հետո Թեհրան Թայմս թերթում տպագրել է «Իմ ուղերձը նոր աշխարհին» վերնագրով հոդված, որը լայն արձագանք է գտել ներքին և արտասահմանյան մամուլում։