Իրանի խորհրդարանի պատգամավորները առաջիկա կիրակի կհանդիպեն հեղափոխության գերագույն առաջնորդի հետ
https://parstoday.ir/hy/news/iran-i220656-Իրանի_խորհրդարանի_պատգամավորները_առաջիկա_կիրակի_կհանդիպեն_հեղափոխության_գերագույն_առաջնորդի_հետ
Իրանի Իսլամական խորհրդարանի ղեկավար կազմի խոսնակն ասել է,-Պատգամավորները առաջիկա կիրակի հուլիսի 21-ին(Իրանական թիր ամսի 31-ին) կհանդիպեն Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի հետ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 18, 2024 15:07 Asia/Tehran
  • Իրանի խորհրդարանի պատգամավորները առաջիկա կիրակի կհանդիպեն հեղափոխության գերագույն առաջնորդի հետ

Իրանի Իսլամական խորհրդարանի ղեկավար կազմի խոսնակն ասել է,-Պատգամավորները առաջիկա կիրակի հուլիսի 21-ին(Իրանական թիր ամսի 31-ին) կհանդիպեն Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի հետ։

«Իրան Պրես» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Հոջաթոլ-Էսլամ  Ալիռեզա Սալիմին այդ մասին հայտնելով ասել է,- «Այս ծրագրի համաձայն՝ հուլիսի 21-ին նախատեսված ժամկետից շուտ կավարտվի խորհրդարանի դռնբաց նիստը, և  պատգամավորները կայցելեն  հեղափոխության գերագույն առաջնորդին»։

Իրանի Իսլամական խորհրդարանի 12-րդ շրջանն իր պաշտոնական գործունեությունը սկսել է 2024 թվականի մայիսի 27-ին, և այս ընթացքում, բացի պատգամավորների հավատարմագրերը հաստատվելուց և ղեկավար կազմի նախագահի ու անդամների ընտրվելուց,որոշվել են նաև մասնագիտացված հանձնաժողովներն ու  նրանց ղեկավար կազմը: 

Առաջիկա կիրակի օրը  կայանալիք հանդիպումը կլինի 12-րդ խորհրդարանի պատգամավորների առաջին պաշտոնական հանդիպումը հեղափոխության առաջնորդի հետ։