Իրանի խորհրդարանի պատգամավորները առաջիկա կիրակի կհանդիպեն հեղափոխության գերագույն առաջնորդի հետ
Իրանի Իսլամական խորհրդարանի ղեկավար կազմի խոսնակն ասել է,-Պատգամավորները առաջիկա կիրակի հուլիսի 21-ին(Իրանական թիր ամսի 31-ին) կհանդիպեն Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի հետ։
«Իրան Պրես» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Հոջաթոլ-Էսլամ Ալիռեզա Սալիմին այդ մասին հայտնելով ասել է,- «Այս ծրագրի համաձայն՝ հուլիսի 21-ին նախատեսված ժամկետից շուտ կավարտվի խորհրդարանի դռնբաց նիստը, և պատգամավորները կայցելեն հեղափոխության գերագույն առաջնորդին»։
Իրանի Իսլամական խորհրդարանի 12-րդ շրջանն իր պաշտոնական գործունեությունը սկսել է 2024 թվականի մայիսի 27-ին, և այս ընթացքում, բացի պատգամավորների հավատարմագրերը հաստատվելուց և ղեկավար կազմի նախագահի ու անդամների ընտրվելուց,որոշվել են նաև մասնագիտացված հանձնաժողովներն ու նրանց ղեկավար կազմը:
Առաջիկա կիրակի օրը կայանալիք հանդիպումը կլինի 12-րդ խորհրդարանի պատգամավորների առաջին պաշտոնական հանդիպումը հեղափոխության առաջնորդի հետ։