Թեհրանի ուրբաթօրյա աղոթապետ. Եմենի կողմկց ԱԹՍ-ով իրականացված հարձակումը նախազգուշացում էր սիոնիստներին
https://parstoday.ir/hy/news/iran-i220678-Թեհրանի_ուրբաթօրյա_աղոթապետ._Եմենի_կողմկց_ԱԹՍ_ով_իրականացված_հարձակումը_նախազգուշացում_էր_սիոնիստներին
Թեհրանի ուրբաթօրյա աղոթապետն ասել է. «Եմենի կողմկց ԱԹՍ-ով Թել Ավիվի վրա իրականացված հարձակումը նախազգուշացում էր սիոնիստներին, որպեսզի վերջ դնեն Գազայի ժողովրդի կոտորածին»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 19, 2024 12:58 Asia/Tehran
  • Թեհրանի ուրբաթօրյա աղոթապետ. Եմենի կողմկց ԱԹՍ-ով  իրականացված հարձակումը նախազգուշացում էր սիոնիստներին

Թեհրանի ուրբաթօրյա աղոթապետն ասել է. «Եմենի կողմկց ԱԹՍ-ով Թել Ավիվի վրա իրականացված հարձակումը նախազգուշացում էր սիոնիստներին, որպեսզի վերջ դնեն Գազայի ժողովրդի կոտորածին»։

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ Թեհրանի ուրբաթօրյա աղոթապետ, հոջաթոլէսլամ  Սեյյեդ Մոհամմադ Հասան Աբու Թորաբիֆարդն անդրադառնալով Եմենի Անսարալլահի կողմից Թել Ավիվի վրա ԱԹՍ-ով իրականացված հարձակմանն ասել է. «Եմենի ուժերը, որոնք դիմակայեցին ԱՄՆ-ի գլխավորած իմպերիալիստական աշխարհի ագրեսիային, հերթական անգամ հպարտության առիթ տվեցին մուսուլմաններին»։ 

Նա հավելել է․ «ԱԹՍ-ն վայրէջք է կատարել ամերիկյան դեսպանատան մոտ, ինչը նախազգուշացում է սիոնիստներին, որպեսզի դադարեցնեն Գազայում գտնվող մեր եղբայրների և քույրերի նկատմամբ ագրեսիան»։ 

 Նշենք, որ ԱԹՍ-ի պայթյունի հետեւանքով մեկ սիոնիստ է զոհվել, ևս 7-ը վիրավորվել են։ Եմենի զինված ուժերը, ստանձնելով  հարձակման պատասխանատվությունը, հայտարարեցլ են, որ Թել Ավիվն այժմ անապահով է սիոնիստների համար։