Բաղերի. ԱՄՆ-ն Արևմտյան Ասիայի խնդիրների հիմնական պատճառն է
(last modified Fri, 19 Jul 2024 13:31:34 GMT )
Հուլիս 19, 2024 17:01 Asia/Tehran
  • Բաղերի. ԱՄՆ-ն  Արևմտյան Ասիայի խնդիրների հիմնական պատճառն է

ԻԻՀ ԱԳ նախարարի պաշտոնակատարը հայտարարել է, որ տարածաշրջանում խնդիրների լուծման հիմնական խոչընդոտը ԱՄՆ-ի թշնամական և կողմնակալ մոտեցումն է Արևմտյան Ասիայի խնդիրների նկատմամբ։

Ալի Բաղերի Քանին, ով մեկնել էր Նյու Յորք՝ մասնակցելու Մերձավոր Արևելքում և Պաղեստինում իրավիճակին նվիրված ՄԱԿ-ի ԱԽ  նիստին,  CNN-ին տված հարցազրույցում ասել է․ «Տարածաշրջանային խնդիրների, ինչպիսիք են Իրանի միջուկային բանակցությունները, Սիոնիստական ռեժիմի ներխուժումը Գազայի հատված և այլ դեպքերի նկատմամբ ԱՄՆ-ի քաղաքականությունը ցույց է  տալիս, որ Վաշինգտոնը ոչ միայն ի վիճակի չէ լուծման մաս լինել, այլ ինքն է առկա խնդիրների լուծման հիմնական խոչընդոտը»։  

Նա ասել է․ «ԱՄՆ-ի քաղաքականացված, երկակի և սխալ մոտեցումները պատճառ են դարձել, որ Գազայի ճգնաժամը և տարածաշրջանի այլ ճգնաժամերն, ինչպիսիք են Աֆղանստանի, Սիրիայի և Եմենի ճգնաժամերը, չլուծված մնան։ Իրանի և շատ երկրների կարծիքով՝ ԱՄՆ-ի աջակցությունը սիոնիստների հանցագործություններին և  պաղեստինցիների ճնշումն անտեսելը ցույց է տալիս Արևմուտքի երկակի չափանիշները Պաղեստինի վերաբերյալ  և կեղծավորությունը մարդու իրավունքների ոլորտում»։ 
Բաղերի Քանին նշել է, որ  Իրանը դեռևս ՀԳՀԾ-ի անդամ է և հավատարիմ է 5+1 խմբի երկրների հետ 2015 թվականի միջուկային համաձայնագրի վերակենդանացմանն ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային պայմանագրերին:

Նրա խոսքով․ «ԱՄՆ-ն և արևմտյան կառավարություններն օգտագործել են բոլոր հնարավորությունները՝ խափանելու Իրանի խաղաղ միջուկային ծրագրի գործընթացը՝ հակառակ իրենց պարտավորություններին և պարտականություններին, որոնք նրանք ստանձնել են Իրանի հետ միջուկային բանակցություններում և ՀԳՀԾ-ում»։ 
ՀԳՀԾ-ն Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ միջազգային համաձայնագիր է 5+1 խմբի երկրների (ԱՄՆ, Ռուսաստան, Չինաստան, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա և Գերմանիա) և Իրանի միջև, որը կնքվել է 2015 թվականի հուլիսի 14-ին Վիեննայում։ 

2018 թվականի մայիսի 8-ին ԱՄՆ նախագահ Թրամփը որոշում կայացրեց միակողմանիորեն դուրս բերել իր երկիրը  միջուկային համաձայնագրից և առավելագույն ճնշման քաղաքականություն սկսեց Իրանի դեմ։ 
Թրամփից հետո ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը, ի հեճուկս ՀԳՀԾ-ն վերակենդանացնելու  վերաբերյալ իր նախընտրական խոստումների, շարունակեց Իրանի նկատմամբ նույն քաղաքականությունը։ Դա վկայում է այն մասին, որ ԱՄՆ-ն շարունակում է  Իրանի ժողովրդի հետ  թշնամանքը։
1979 թվականին Իրանի Իսլամական հեղափոխության հաղթանակից և Իրանում Իսլամական Հանրապետության հաստատումից հետո Միացյալ Նահանգները որպես Արևմտյան բլոկի առաջնորդ, որը միշտ փորձել է հեգեմոն  դեր խաղալ Արևմտյան Ասիայի տարածաշրջանում, թշնամական քաղաքականություն որդեգրեց Իրանի նկատմամբ և փորձեց տապալել իսլամական համակարգը։