ՀԱՄԱՍ. ՄԱԿ-ը ականատես է լինում սիոնիստ վերաբնակիչների ահաբեկչության գագաթնակետին
Նոյեմբեր 08, 2025 17:53 Asia/Tehran
Պաղեստինի իսլամական դիմադրության շարժումը (ՀԱՄԱՍ) հայտարարել է, որ ՄԱԿ-ի զեկույցները ցույց են տալիս, որ սիոնիստ վերաբնակիչների ահաբեկչությունը հասել է իր գագաթնակետին։
ՀԱՄԱՍ-ի հայտարարության համաձայն՝ հոկտեմբերին Արևմտյան ափին պաղեստինցիների և նրանց գույքի դեմ արձանագրվել է ավելի քան 260 հարձակում, և տարվա սկզբից ի վեր հարձակումների ընդհանուր թիվը հասցել է մոտ 1500-ի։ Այս հարձակումները, հատկապես ձիթապտղի բերքահավաքի շրջանում, իրականացվում են որպես կազմակերպված քաղաքականության մաս՝ վախեցնելու, բռնություն տարածելու և բնակելի ավանները ընդլայնելու համար։
ՀԱՄԱՍ-ը կոչ է արել միջազգային հանրությանը և ՄԱԿ-ին իրական ճնշում գործադրել սիոնիստական ռեժիմի վրա՝ այդ գործողությունները դադարեցնելու համար։