Իրանը դատապարտել է Սիոնիստական ռեժիմի կողմից Եմենի Հոդեյդա նավահանգստի ռմբակոծումը
(last modified Sun, 21 Jul 2024 06:19:41 GMT )
Հուլիս 21, 2024 09:49 Asia/Tehran
  • Իրանը դատապարտել է Սիոնիստական ռեժիմի կողմից Եմենի Հոդեյդա նավահանգստի ռմբակոծումը

Դատապարտելով Սիոնիստական ռեժիմի կողմից Եմենի Հոդեյդա նավահանգստի ռմբակոծումն ԻԻՀ ԱԳՆ խոսնակը հայտարարել է․ «Եմենի ճնշված, բայց հզոր ժողովուրդը վճարում է Գազայի անմեղ քաղաքացիներին, կանանց ու երեխաներին պատվաբեր աջակցության գինը»։

ԻՌՆԱ-ի փախանցմամբ՝ դատապարտելով հարձակումը, որի հետևանքով կան զոհեր ու վիրավորներ և ոչնչացվել են Հոդեյդա նավահանգստի ենթակառուցվածքները, Նասեր Քանանի Չաֆին սասել է, որ այս հարձակումը վկայում է մանկասպան իսրայելական ռեժիմի ագրեսիվ բնույթի մասին և զգուշացրել սիոնիստների վտանգավոր արկածների հետևանքով տարածաշրջանում լարվածության աճի և պատերազմի տարածման վտանգի  կապակցությամբ։ 
Նշելով, որ Սիոնիստական ռեժիմի կողմից Գազայի հատվածի անպաշտպան բնակիչների ջարդն ու շարունակվող շրջափակումը տարածաշրջանում  լարվածության հիմնական պատճառն է, նա հավելել է․ «Քանի դեռ Պաղեստինում, հատկապես Գազայի հատվածում, ռեժիմի ագրեսիան շարունակվում է, խաղաղությունը չի վերադառնա տարածաշրջան»։

Քանանի Չափին Սիոնիստական ռեժիմին և նրա կողմնակիցներին, այդ թվում՝ ԱՄՆ կառավարությանը, ուղղակիորեն պատասխանատու է համարել Գազայում հանցագործությունների շարունակման, և Եմենի վրա  հարձակումների վտանգավոր և անկանխատեսելի հետևանքների համար։

Սիոնիստական ռեժիմի կործանիչները շաբաթ երեկոյան ռմբակոծել են Եմենի արևմուտքում գտնվող Հոդեյդա նավահանգստային քաղաքը։