Իրանական արվեստը տոգորված է խաղաղության ու համակեցության ոգով․ Հայացք արվեստի հինգ ոլորտներին
(last modified Mon, 22 Jul 2024 14:01:58 GMT )
Հուլիս 22, 2024 17:31 Asia/Tehran
  • Իրանական արվեստը տոգորված է խաղաղության ու համակեցության ոգով․  Հայացք արվեստի հինգ ոլորտներին
    Իրանական արվեստը տոգորված է խաղաղության ու համակեցության ոգով․ Հայացք արվեստի հինգ ոլորտներին

Հարուստ և բարդ պատմություն ունեցող իրանական արվեստը միշտ ձգտել է ցուցադրել խաղաղություն ու բարեկամություն, անդորր ու համակեցություն:

Parstoday-ի այս հոդվածում կներկայացնենք հինգ տարբեր ոլորտներ, որոնք ներկայացնում իրանական արվեստի խաղաղատենչ ոգին։

 

1. Իրանական գորգեր

Իրանական գորգերը հայտնի են ամբողջ աշխարհում իրենց որակով և գեղեցկությամբ։ Դրանք իրենց ձևավորումներում և նախշերում ցուցադրում են խաղաղության և համակեցության խորհրդանիշներ: Օրինակ, Շահ Աբբասիի ծաղիկների ու ծաղկամանների ձևավորումները ներկայացնում են դրախտն ու խաղաղությունը:

Իրանական գորգ

Այս նախշեը ոչ միայն ավելացնում են գեղեցկությունը, այլ իրենց բնական խորհրդանիշներով հիշեցնում են մեզ բնության կարևորության և բնության սրտում խաղաղ կյանքի մասին: Այս գորգերի զանազան և գունագեղ ծաղիկները ներկայացնում են բազմազանություն, որոնք կարող են ընդգծել ինչպես տարբերությունները, այնպես էլ  խաղաղությանն ուղղված ներդաշնակությունն ու համակեցությունը։

 

2. Իրանական մանրանկարչություն

Իրանական մանրանկարչությունը հայտնի է իր բարձր ճշգրտությամբ ու մանրամասնությամբ, ուրախ ու աշխույժ գույներով: Այս արվեստը շատ մանրամասնորեն պատկերում է դրախտային տեսարաններ և գեղեցիկ սիմբիոտիկ բնապատկերներ

Իրանական մանրանկարչություն

Այս պատկերները ինչ-որ կերպ արտացոլում են հանդուրժողականության և գեղեցիկ կյանքի իդեալները: Նույնիսկ Ֆիրդուսիի Շահնամեում, որը ցույց է տալիս Իրանի դիմադրությունը և խաղաղությանն ուղղված կռիվը, ասպետական ​​կռվի տեսարանների կողքին պատկերված են տոնակատարությունների և հավաքների տեսարաններ, որոնք հեռու են պատերազմից և հակամարտությունից: Այս կտավները ոչ միայն գեղարվեստորեն գեղեցիկ են, այլ նաև մարդկանց միջև խաղաղություն և բարեկամություն ստեղծելու ուղերձ են հաղորդում։

 

3. Իսլամա-իրանական ճարտարապետություն

Իսլամա-իրանական ճարտարապետությունը, օգտագործելով երկրաչափական նախշեր և բուսական մոտիվներ, ձգտում է խաղաղության և ներդաշնակության զգացում առաջացնել: Սպահանի Շեյխ Լոթֆոլլահ մզկիթը սրբազան և խաղաղ մթնոլորտ ստեղծելու այս ջանքերի վառ օրինակն է:
Այս մզկիթի տարբեր ճարտարապետական ​​տարրերի ճշգրիտ ձևավորումն ու ներդաշնակությունը, ինչպիսիք են գեղեցիկ գմբեթը և սիմետրիկ սալիկապատումը, ոչ միայն ավելացնում են տեսողական գեղեցկությունը, այլև հանգստության և խաղաղության զգացում են հաղորդում նամազ անողներին և այցելուներին:

Շեյխ Լոթֆոլլահի մզկիթը

Այս ճարտարապետությունը ինչ-որ կերպ փորձում է խաղաղ ու սուրբ մթնոլորտ ստեղծել մարդու և Արարիչի միջև։

 

4. Իրանական գեղագրություն

Իրանական գեղագրությունը հարթ գծերով և փափուկ կորերով ոչ միայն տեսողական արվեստ է, այլև արտահայտում է իսլամական և իրանական խաղաղ մտածողությունն ու փիլիսոփայությունը: Հաֆեզի և Սաադիի բանաստեղծությունները, որոնք գրված են Նաստալիղ գրով, վկայում են իրանցիների միջև արվեստի և մտքի միջև կապի մասին։

Այս հարթ ու կոր գծերն ավելացնում են գրվածքների խաղաղ ոգին ու գեղեցկությունը և միաժամանակ հանդիսատեսին փոխանցում են ներքին ներդաշնակության ու հավասարակշռության ուղերձ։ Իրանում գեղագրության արվեստը միշտ օգտագործվել է որպես հոգևոր և բարոյական պատգամներ փոխանցելու միջոց:

 

5. Իրանական ավանդական երաժշտություն

Իրանական ավանդական երաժշտությունը հանգստացնող մեղեդիներով և մեղմ ռիթմերով ձգտում է ստեղծել խաղաղ և հոգևոր մթնոլորտ: Այս արվեստի հիմնական գործիքներն են՝  սեթառն ու սրինգը, որոնք ունեն մեղմ ու հաճելի հնչողություն։

Իրանցի կին արվեստագետները՝ իրանական գործիքներով, դափով, թոմբակով և թառով
Իրանցի երաժիշտ, կոմպոզիտոր՝ Քեյհան Կալհոր

Իրանի երաժշտական մակամները նույնպես հիմնված են սկզբունքների վրա, որոնք դիտարկում են ներդաշնակությունն ու համակեցությունը: Օրինակ, «Դաշթի»  մակամն իր հանդարտ ու ռոմանտիկ մեղեդիներով մի կերպ մարմնավորում է բնության անդորրն ու գեղեցկությունը և ունկնդրին ներշնչում խաղաղության ու հանգստության զգացում։

 

Հղումներ՝

1. Հասան Թորաբիի հեղինակած «Իրանական գորգ. արվեստ և պատմություն» գիրքը
2. «Իրանական մանրանկարներ. դրախտի դրսեւորում» հոդվածը Արևելքի արվեստը ամսագրում
3. Դոկտոր Մեհդի Զարեի «Իրանաիսլամական ճարտարապետությունը և խաղաղության խորհրդանիշները» թեմայով հետազոտությունը
4. Ալի Մոհամմադիի հեղինակած «Գեղագրություն և իսլամական արվեստ» գիրքը
5. «Իրանցիների ավանդական երաժշտություն, մեղեդիներ խաղաղության համար» հոդվածը իրանական երաժշտական ամսագրում
6. Զահրա Աֆշարի հեղինակած «Սեֆյանների որմնակարչություն. պատմություն և արվեստ» գիրքը