ՇՀԿ-ի երկրները կշարունակեն հուսալի ֆինանսական ենթակառուցվածքներ ձևավորել․ Միշուստին
ՇՀԿ երկրները կշարունակեն ձևավորել հուսալի ֆինանսական ենթակառուցվածքներ, ամրապնդել տրանսպորտային կապը։
Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը։
Միշուստինը նշել է, որ ՇՀԿ անդամ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի անցած նիստում մանրամասն քննարկվել են համատեղ հետագա անելիքները և՛ առևտրա-ներդրումային համագործակցության, և՛ մշակութային-մարդասիրական կապերի ընդլայնման ուղղությամբ:
«Միասին կշարունակենք ձևավորել նաև հուսալի ֆինանսական ենթակառուցվածք, որն անհրաժեշտ է ընդհանուր նախագծերի իրականացման համար, հետևողականորեն կամրապնդենք տրանսպորտային կապը Եվրասիայի տարածքում», - ասել է նա:
ՇՀԿ-ին անդամակցում են 10 պետություններ՝ Բելառուսը, Հնդկաստանը, Իրանը, Ղազախստանը, Չինաստանը, Ղրղզստանը, Պակիստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը: