Կյուրոսի արձանագրությունը՝ Իրանի պատմության նվերը համաշխարհային խաղաղության համար
Pars Today - 26 դար առաջ Աքեմենյանների հարստությունից պարսից արքա՝ Կյուրոսը կավե գլանի վրա արձանագրեց հրովարտակ, որն այսօր հայտնի է որպես աշխարհում Մարդու իրավունքների առաջին հռչակագիր։
Ըստ Pars Today-ի՝ Աքեմենյանների հարստությունից պարսից արքա՝ Կյուրոսը կավե գլանի վրա գրել է. «Ես բոլոր ժողովուրդներին ազատություն տվեցի երկրպագելու իրենց աստվածներին, վերակառուցեցի ավերակները և չհանդուրժեցի բռնությունը...», պատմական արձանագրություն, որը խոսում է կրոնական ազատության, վերակառուցման և արդարության մասին, և այսօր, Իրանի, Տաջիկստանի և Իրաքի երկու տասնամյակ համատեղ ջանքերից հետո, 2025 թվականի նոյեմբերի 6-ին, Սամարղանդում կայացած ՅՈՒՆԵՍԿՕ-ի 43-րդ գլխավոր կոնֆերանսում միջազգային կոնսենսուսով այն գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Համաշխարհային հիշողության» ցուցակում ։
Այս խոսքերը մարդու իրավունքների առաջին հռչակագրի հիմնասյուներն էին, որոնք Կյուրոսը փորագրեց կավե գլանի վրա, բայց համաշխարհային ժառանգության գրանցումն անցավ 20-ամյա ճանապարհ,որը լի է երեք երկրներ՝ Իրանի, Տաջիկստանի և Իրաքի պատասխանատուների, պատմաբանների և դիվանագետների անխոնջ ջանքերով, ովքեր խորհրդանշական համագործակցությամբ ստեղծեցին կամուրջ անցյալի ու ներկայի միջև։
Վերջապես, 2025 թվականի նոյեմբերի 6-ին Սամարղանդում կայացած Միավորված Ազգերի Կրթության, Գիտության և Մշակույթի Կազմակերպության՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր կոնֆերանսի 43-րդ նստաշրջանում տեղի ունեցած պատմական իրադարձության ժամանակ «Կյուրոս Մեծի գլանը» ճանաչվեց որպես աշխարհում մարդու իրավունքների առաջին հռչակագրերից մեկը և հաստատվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ պետությունների 100 տոկոս ձայներով։
Ի՞նչ է ասում Կյուրոսի հռչակագիրը
Պասարգադի համաշխարհային ժառանգության բազայի հնագիտության ավագ փորձագետ՝ Ֆարհադ Զարեն Կյուրոսի արձանագրության բովանդակության մասին աել է.-Կյուրոսը այս արձանագրության առաջինից մինչև քսաներորդ տողերը խոսում է Բաբելոնի մասին, որը հին աշխարհի կարևոր քաղաքներից մեկն էր, և ապա ներկայացնում է իրեն ու պատմում իր ծագման մասին։ Ապա, քսաներորդ տողից հետո պատմում է իր կատարած գործերի և Բաբելոնը նվաճելու մասին, նշելով, որ քաղաքը գրավել է առանց արյունահեղության, բաբելոնացիներին ազատել է գերությունից և հրամայել վերականգնել Երուսաղեմը։
Կյուրոսի հռչակագիրը լի է բարությամբ, կարեկցանքով և մեծահոգությամբ։ Նա իր զինվորներին հրամայել է զերծ մնալ մարդկանց կյանքի, ունեցվածքի և պատվի նկատմամբ ոտնձգություններից, և նույնիսկ եթե արշավանքի ճանապարհին ծառ կա, նրանց թույլատրված չէ այն կտրել։
Իրանի պատմության նվերը համաշխարհային խաղաղության համար
Պասարգադի համաշխարհային ժառագության բազայի տնօրեն Մոհամմադ Նասիրի Հաղիղաթն ասում է. «Այս հռչակագիրը, որը գրվել է ավելի քան 2500 տարի առաջ, ցույց է տալիս, որ իրանցիները 26 դար առաջ ևս կարևություն են տվել մարդու իրավունքներին, և դա ակնհայտ է նաև նրա պատմական փաստաթղթերում»։
Նասիրի Հաղիղաթը հավելել է, որ այսօր աշխարհի տարբեր ծայրերում մարդիկ կարող են հղում անել այս հին արձանագրությանը և դրանից վերցնել խաղաղության,անդորրի և իրար կողքի ապրելու հասկացություններ։ Ուղերձ, որն Իրանից փոխանցվել է ամբողջ աշխարհին։
Պասարգադայում Մարդու իրավունքների առաջին հռչակագրի հեղինակ Կյուրոսի դամբարանը այսօր ազգերի միջև երկխոսության համաշխարհային հարթակ է, և իրանցիները, այս դամբարանի ներքո, հիշեցնում են աշխարհին, որ խաղաղությունն ու հանդուրժողականությունը արմատներ ունեն իրանական հողում, ընդորում մարդկային արժանապատվության նկատմամբ հարգանքը լեզու է, որով խոսվել է հազարավոր տարիներ առաջ։