Լավրովն ու Արաղչին քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր
https://parstoday.ir/hy/news/iran-i239510-Լավրովն_ու_Արաղչին_քննարկել_են_տարածաշրջանային_անվտանգության_հարցեր
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն իր իրանցի գործընկեր Աբաս Արաղչիի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգության հարցեր:
(last modified 2025-11-21T08:27:54+00:00 )
Նոյեմբեր 21, 2025 11:57 Asia/Tehran
  • Լավրովն ու Արաղչին քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն իր իրանցի գործընկեր Աբաս Արաղչիի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգության հարցեր:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհուրդը բանաձև է ընդունել, որով Իրանից պահանջվում է անհապաղ գործակալությանը հայտնել հարստացված ուրանի պաշարների և ռմբակոծված միջուկային օբյեկտների վիճակի մասին: ԻԻՀ արտգործնախարար Աբբաս Արաղչին, մեկնաբանելով բանաձևի ընդունումը, նշել է, որ այն վնաս կհասցնի Թեհրանի հետ գործակալության համագործակցությանը:

«Նոյեմբերի 20-ին տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցը Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ։ Զրույցի հիմնական թեման տարածաշրջանային անվտանգության հարցերն են եղել»,- ասված է Ռուսաստանի ԱԳՆ կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսին ավելի վաղ կոչ էր արել Իրանին ապահովել գործակալության հասանելիությունը վնասված օբյեկտներին, հատկապես ցածր հարստացված և բարձր հարստացված ուրանի պաշարներին, որոնց կարգավիճակը հրատապ պարզաբանում է պահանջում: