Իրանն ընդգծում է ԲՐԻԿՍ խմբի առևտրային փոխանակումներում տեղական արժույթների օգտագործման անհրաժեշտությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i220922
Իրանի կենտրոնական բանկի փոխնախագահ Մոհսեն Քարիմին, Ռիո Դե Ժանեյրոյում կայացած ԲՐԻԿՍ խմբի երկրների Կենտրոնական բանկերի փոխնախագահների երկրորդ հանդիպման ժամանակ, ներկայացրել է անդամ երկրների հետ ֆինանսական համագործակցության զարգացման ոլորտում Իրանի կենտրոնական բանկի քաղաքականությունը, հավելելով, որ անդամ երկրների ընդհանուր նպատակն է առևտրային գործարքներում նվազեցնել դոլարի և ավելացնել տեղական արժույթների կիրառումը։
(last modified 2025-04-07T06:26:58+00:00 )
Հուլիս 26, 2024 10:02 Asia/Tehran
  •  Իրանն ընդգծում է ԲՐԻԿՍ խմբի առևտրային փոխանակումներում տեղական արժույթների օգտագործման անհրաժեշտությունը

Իրանի կենտրոնական բանկի փոխնախագահ Մոհսեն Քարիմին, Ռիո Դե Ժանեյրոյում կայացած ԲՐԻԿՍ խմբի երկրների Կենտրոնական բանկերի փոխնախագահների երկրորդ հանդիպման ժամանակ, ներկայացրել է անդամ երկրների հետ ֆինանսական համագործակցության զարգացման ոլորտում Իրանի կենտրոնական բանկի քաղաքականությունը, հավելելով, որ անդամ երկրների ընդհանուր նպատակն է առևտրային գործարքներում նվազեցնել դոլարի և ավելացնել տեղական արժույթների կիրառումը։

Նա ասել է․ «Իրանի Կենտրոնական բանկը պատրաստ է մասնակցել «ԲՐԻԿՍ-ի կամուրջ» նախագծին»։

Քարիմին նշել է, որ նախագիծը կարևոր է ոչ միայն որպես բազմակողմ ֆինանսական կարգավորման մեխանիզմ, ինչպես նաև SWIFT-ից անկախ բանկային  տեղեկատվության արագ ու անվտանգ փոխանակման ուղի, այլ նաև կարող է օգնել լուծել այնպիսի խնդիրներ, ինչպես՝ մեծ ծախսերը և գործարքների ցածր արագությունը, արտասահմանյան վճարումների թափանցիկության բացակայությունը։

 Քաղաքական հարցերով փորձագետ Ալի Շարիֆինիան ասում է. «ԲՐԻԿՍ-ի նպատակներից է կոտրել Արևմուտքի, հատկապես ԱՄՆ-ի հեգեմոնիան բոլոր ոլորտներում։ Դոլարի և եվրոյի վրա հիմնված ֆինանսական փոխանակումները շատ կարևոր են Արևմուտքի համար, և եթե ԲՐԻԿՍ-ինբ հաջողվի ստեղծել SWIFT-ին փոխարինող համակարգ, դա շատ կարևոր  կլինի Արևմուտքից  ֆինանսական անկախության համար»:

Իրանի կենտրոնական բանկի փոխնախագահի խոսքով․ ««ԲՐԻԿՍ-ի կամուրջ» նախագիծը ոչ միայն չի հակասում երկկողմանի սվոփի պայմանագրերին, որոնք հայտնի են որպես BSL, այլ նաև ուժեղացնում է այդ պայմանագրերը և հեշտացնում դրանց գործառնական ուղին, միաժամանակ հնարավորություն տալով դրանք վերածել իրացվելիության գծերի բազմակողմ պայմանագրերի»։ 

Իսկ քանի որ անդամ երկրներից շատերն արդեն հաստատել են իրացվելիության փոխանակման նման գծեր, այն շատ պարզ կլինի գործարկել և բազմակողմանի դարձնել: Գաղութատիրության լծակներից մեկը դոլարի գերակայությունից բխող ֆինանսական ուժի օգտագործումն է, որն իր ֆինանսական հեգեմոնիան տարածել է ամբողջ աշխարհում։ 

ԲՐԻԿՍ անդամ երկրները ջանքեր են գործադրում դոլարի փոխարեն տեղական արժույթների օգտագործման համար անհրաժեշտ հարթակների ստեղծման ուղղությամբ, և հաշվի առնելով, որ խումբը կազմված է միջազգային ասպարեզում բարձր ֆինանսական հզորություն ունեցող երկրներից, այն հեշտությամբ կարող է դոլարը փոխարինել տեղական արժույթներով։

Իրանի կենտրոնական բանկը ֆինանսական տեղեկատվական անվտանգության ոլորտում մեծ փորձ ունի և պատրաստ է մասնակցել ԲՐԻԿՍ-ի կիբեր մանևրներին։

Այսպիսով, կարելի է ասել, որ ԲՐԻԿՍ-ն արագ տեմպերով դառնում է արդյունավետ միջազգային կազմակերպություն, այդ թվում նաև ֆինանսական ոլորտում, որը փորձում է Արևմուտքի բռնության վրա հիմնված քաղաքականությունը փոխարինել արդարության վրա հիմնված միջազգային համակարգով։