ԻԻՀ նախագահն ընդգծել է «Գոտի և ճանապարհ» նախագիծն ավարտին հասցնելու անհրաժեշտությունը
(last modified Thu, 01 Aug 2024 12:19:22 GMT )
Օգոստոս 01, 2024 15:49 Asia/Tehran
  • ԻԻՀ նախագահն ընդգծել է «Գոտի և ճանապարհ» նախագիծն ավարտին հասցնելու անհրաժեշտությունը

ԻԻՀ նախագահն ընդգծել է «Գոտի և ճանապարհ» նախագիծն ավարտին հասցնելու և Իրանի ու Չինաստանի միջև կնքված 25-ամյա համագործակցության ծրագիրը կյանքի կոչելու անհրաժեշտությունը։



ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ Չինաստանի Ժողովրդական ազգային կոնգրեսի նախագահի հատուկ բանագնաց և փոխնախագահ Փեն Ցինհուայի հետ հանդիպմանն ով Թեհրան է ժամանել՝ մասնակցելու նախագահի երդմնակալության արարողությանը, Մասուդ Փեզեշքյանը նշել է, որ Չինաստանն Իրանի ռազմավարական գործընկերն է և Թեհրանը չի մոռանում Պեկինի օգնությունն ԱՄՆ-ի դաժան պատժամիջոցների դեմ պայքարում։
Հայտարարելով ՇՀԿ-ի ու ԲՐԻԿՍ խմբի շրջանակներում Չինաստանի հետ տարածաշրջանային և միջազգային փոխգործակցություններն ու համագործակցությունն ընդլայնելու Իրանի պատրաստակամության մասին, Փեզեշքյանը հավելել է, որ միջազգային և համաշխարհային զարգացումները չեն ազդում երկու երկրների հարաբերությունների վրա։
Մինչ Միացյալ Նահանգները ձգձում է տարածաշրջանում պատերազմն ու անապահովությունը՝ ավելի շատ զենք վաճառելու համար, Չինաստանի կառավարությունը ողջունելի  ջանքեր է գործադրում՝ երկրների միջև առկա տարաձայնությունները լուծելու արդյունքում տարածաշրջանի խաղաղությունն ու կայունությունը պահպանելու ուղղությամբ։
Հանդիպմանը Փեն Ցինհուան նույնպես ընդգծել է իր երկրի պատրաստակամությունը՝ իրականացնելու համատեղ համագործակցության 25-ամյա ծրագիրը և խթանելու տնտեսական, քաղաքական, սոցիալական և մշակութային համագործակցությունն Իրանի հետ։
Նա ասել է․ «Չինաստանն աջակցում է տարածաշրջանային և գլոբալ զարգացումներում Իրանի դերին և պատրաստ է համագործակցել Թեհրանի հետ՝ խաղաղության և կայունության և բազմակողմ աշխարհակարգի հաստատման գործում»։