Իրանի նախագահը և Իտալիայի վարչապետը կարևորել են երկկողմ հարաբերությունների զարգացումը
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը և Իտալիայի վարչապետն ընդգծել են երկկողմ հարաբերությունների ընդլայնումը։
Նախագահի տեղեկատվական բազայի փոխանցմամբ՝ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքյանը և Իտալիայի վարչապետ տիկին Ջորջիա Մելոնին հինգշաբթի հեռախոսազրույց են ունեցել և մտքեր են փոխանակել երկկողմ հարաբերությունների բարելավման ուղիների, տարածաշրջանային ու միջազգային կարևորագույն խնդիրների, խաղաղության, կայունության և անվտանգության հաստատման ուղիների վերաբերյալ։
Իտալիան Իրանի ամենամեծ առևտրային գործընկերն է Եվրամիությունում, և երկու երկրների հարաբերությունները միշտ եղել են ջերմ և բարեկամական։
Իրանի Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների մեկնարկով Իրանի և Իտալիայի միջև ստորագրվել և իրականացվում են ավելի քան 25 համաձայնագրեր և փոխըմբռնման հուշագրեր տարբեր քաղաքական, զբոսաշրջային, մշակութային, գեղարվեստական, ակադեմիական, կազմակերպված հանցավորության և թմրանյութերի դեմ պայքարի, տնտեսական և առևտրային ոլորտներում համագործակցության վերաբերյալ: