Փեզեշքյան․Արևմտյան երկրների աջակցությունն Իսրայելին վտանգել է տարածաշրջանի և աշխարհի անվտանգությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i221608-Փեզեշքյան_Արևմտյան_երկրների_աջակցությունն_Իսրայելին_վտանգել_է_տարածաշրջանի_և_աշխարհի_անվտանգությունը
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահն ասել է. -Սիոնիստական ​​ռեժիմի աննախադեպ և հակամարդկային հանցագործությունների նկատմամբ միջազգային հանրության լռությունը և այս ռեժիմին արևմտյան որոշ երկրների աջակցությունը հակասում են միջազգային նորմերին և խրախուսում հանցագործության շարունակումը, սպառնալով տարածաշրջանի ու աշխարհի խաղաղությանն ու անվտանգությանը»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 13, 2024 13:47 Asia/Tehran
  • Փեզեշքյան․Արևմտյան երկրների աջակցությունն Իսրայելին վտանգել է տարածաշրջանի և աշխարհի անվտանգությունը

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահն ասել է. -Սիոնիստական ​​ռեժիմի աննախադեպ և հակամարդկային հանցագործությունների նկատմամբ միջազգային հանրության լռությունը և այս ռեժիմին արևմտյան որոշ երկրների աջակցությունը հակասում են միջազգային նորմերին և խրախուսում հանցագործության շարունակումը, սպառնալով տարածաշրջանի ու աշխարհի խաղաղությանն ու անվտանգությանը»։

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքյանը երկուշաբթի գիշեր, Բրիտանիայի վարչապետ  Քեր Սթարմերի հետ հեռախոսազրույցում, ասել է,- «Գազայի հատվածում Սիոնիստական ​​ռեժիմի   աննախադեպ և  հակամարդկային հանցագործությունների, և  տարածաշրջանում այս ռեժիմի ահաբեկչական գործողությունների  նկատմամբ միջազգային հանրության պահած լռությունը,  ինչպես նաև որոշ երկրների աջակցությունը այս ռեժիմին, անպատասխանատու և միջազգային նորմերին  հակասող քայլեր են,որոնք  խրախուսում են Սիոնիստական ռեժիմին  շարունակել իր հանցագործությունները և վտանգել տարածաշրջանի ու  աշխարհի անվտանգությունը»։ 

Նշելով,որ Իրանի Իսլամական Հանրապետության տեսակետից պատերազմը աշխարհի ոչ մի կետում չի բխում որևէ երկրի  շահերից , նախագահ Փեզեշքյանը ագրեսորին պատժիչ պատասխանը համարել է երկրների օրինական իրավունքը  և  հանցագործությունն ու ագրեսիան դադարեցնելու ելքը։

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը նաև ողջունելով երկու երկրների հարաբերությունների մակարդակի բարելավումն ու միջուկային բանակցությունների մեկնարկը, ասել է,- «Այս բանակցությունների հաջողության պայմանն է՝ երկրների կողմից ստանձնած բոլոր պարտավորությունների կատարումը»
Բրիտանիայի վարչապետ Քեր Սթարմերը նույնպես հայտարարելով նոր ժամանակաշրջանում Իրանի Իսլամական Հանրապետության հետ հարաբերություններն ընդլայնելու իր երկրի պատրաստակամության մասին, հույս է հայտնել, որ երկու երկրների նոր դեսպանները հնարավորինս շուտ կսկսեն իրենց առաքելությունը։