Ընդգծվել է Իրանի և Կատարի միջև երկկողմ համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը
ԻԻՀ ԱԳ նախարարի պաշտոնակատարն ու Կատարի ԱԳ նախարարն ընդգծել են երկկողմ համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը։
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ Ալի Բաղերի Քանին և Շեյխ Մոհամմադ Բին Աբդուլռահման Ալ Թանին մտքեր են փոխանակել երկկողմ հարաբերությունների և երկու երկրների միջև համագործակցության ընդլայնման շուրջ։
Կողմերն ընդգծել են Գազայի պատերազմին վերջ տալու համատեղ միջնորդական ջանքերը շարունակելու և Արևմտյան Ասիայում խաղաղություն հաստատելու և լարվածությունը նվազեցնելու անհրաժեշտությունը։
Հինգշաբթի օրը Ճապոնիայի արտգործնախարար Յոկո Կամիկավայի հետ հեռախոսազրույցում, Բաղերի Քանին նշել է, որ քաղաքացիական կառույցներն, այդ թվում՝ հիվանդանոցներն ու քաղաքային այլ ենթակառուցվածքներն ու հաստատությունները ռմբակոծելը, ինչպես նաև Գազայի հատվածում վերջին 10 ամիսների ընթացքում քաղաքացիական անձանց դաժան սպանությունները Սիոնիստական ռեժիմի կողմից ռազմական և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների և պաղեստինցիների ցեղասպանության վառ օրինակներ են։
Գազայի հատվածի մեծ մասն ավերվել է մանկասպան Իսրայելի ռեժիմի շրջափակման հետևանքով և Գազայի հատվածում առկա է սննդամթերքի, մաքուր ջրի և դեղամիջոցների խիստ պակաս։