Օգոստոս 21, 2024 17:43 Asia/Tehran
  • Եվրասիական հանձնաժողովն ուսումնասիրել է Իրանի հայտը ԵԱՏՄ դիտորդի կարգավիճակ ստանալու մասին

Եվրասիական տնտեսական միությունում դիտորդ պետության կարգավիճակ ստանալու մասին Իրանի հայտն ուսումնասիրվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կենտրոնակայանում։ Այս մասին հայտնում է ԵՏՀ մամուլի ծառայությունը։

Հարցը ինտեգրման և մակրատնտեսության գծով նախարար Սերգեյ Գլազևի նախագահությամբ քննարկվել է 2024 թվականի օգոստոսի 19-ին տեսակապի ձևաչափով։

Նշվում է, որ ԵԱՏՄ անդամ պետությունները ներկայացված են եղել փոխարտգործնախարարների մակարդակով։ Իրանի պատվիրակությունը գլխավորել է բազմակողմանի տնտեսական համագործակցության դեպարտամենտի գլխավոր տնօրեն Սեյեդ Ջալալադին Ալավի Սաբզևարին։

Հանդիպման մասնակիցները նշել են, որ ԵԱՏՄ անդամ պետությունների և Իրանի առևտրատնտեսական համագործակցությունը զարգանում է աստիճանաբար և ողջունել են ԵԱՏՄ–ում դիտորդ պետության կարգավիճակ ստանալու գործընթաց նախաձեռնելու` երկրի մտադրությունը։

Նման կարգավիճակ տրամադրելու մասին որոշումը միության երկրների ղեկավարների կողմից ընդունվում է Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում։ Ավելի վաղ Իրանի կառավարությունը հավանության էր արժանացրել Եվրասիական տնտեսական միության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև ազատ առևտրի գոտի ստեղծելու մասին համաձայնագիրը։

 

Պիտակ