Կատարի արտգործնախարարը կայցելի Իրան. տարածաշրջանում տիրող իրավիճակի շուրջ բանակցություններ են ծրագրվում
(last modified Thu, 22 Aug 2024 14:51:07 GMT )
Օգոստոս 22, 2024 18:21 Asia/Tehran
  • Կատարի արտգործնախարարը կայցելի Իրան. տարածաշրջանում տիրող իրավիճակի շուրջ բանակցություններ են ծրագրվում

Սպասվում է, որ Կատարի արտաքին գործերի նախարար շեյխ Մուհամեդ բեն Աբդուլռահման Ալ Թանին առաջիկա օրերին կայցելի Թեհրան՝ մի շարք բանակցությունների անցկացման նպատակով, գրում է Tasnim գործակալությունը:

Կատարի բարձրաստիճան դիվանագետը, որը միաժամանակ արաբական երկրի վարչապետն է, կմեկնի Թեհրան՝ բանակցություններ վարելու Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

Նա մտադիր է հանդիպում ունենալ իր իրանցի գործընկեր Աբբաս Արաղչիի հետ։ Սպասվում է, որ Ալ Թանին կքննարկի Դոհայի և Թեհրանի հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային հիմնական խնդիրները։

Վերջին շաբաթների ընթացքում Կատարը ակտիվ դեր է խաղացել Գազայում հրադադարի շուրջ բանակցություններում՝ ստանձնելվ մերձավորարևելյան կարգավորման միջնորդներից մեկի դերը։