Փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի համալսարանների միջև
Իրանի Թավրիզի «Շահիդ Մադանի», Թուրքիայի «Էրջիես» և Ադրբեջանի «Խազար» համալսարանները փոխըմբռնման հուշագիր են ստորագրել քիմիայի և շրջակա միջավայրի բնագավառում գիտական աճի և զարգացման համար:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն՝ այս եռակողմ հուշագրի դրույթներից են միջազգային համագործակցության զարգացումը, դասախոսների ու ուսանողների փոխանակումը, հետազոտական աշխատանքների իրականացումն ու համատեղ գիտաժողովների անցկացումը։
Ուսանողների կրթության զարգացման ուղղված սերտ համագործակցությունն այս հուշագրի հիմնական նպատակներից է։ Գիտական և հետազոտական ոլորտներում համագործակցության զարգացումը նույնպես այս հուշագրի դրույթներից է:
Այսօր Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող Թավրիզի «Շահիդ Մադանի» համալսարանում մեկնարկել է Քիմիայի և շրջակա միջավայրի 11-րդ միջազգային եռօրյա գիտաժողովը ՝ Իրանի Իսլամական Հանրապետության, Թուրքիայի և Ադրբեջանի դասախոսների, հետազոտողների և ուսանողների ներկայությամբ։