Փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի համալսարանների միջև
https://parstoday.ir/hy/news/iran-i222212-Փոխըմբռնման_հուշագիր_է_ստորագրվել_Իրանի_Թուրքիայի_և_Ադրբեջանի_համալսարանների_միջև
Իրանի Թավրիզի  «Շահիդ Մադանի», Թուրքիայի  «Էրջիես» և Ադրբեջանի  «Խազար» համալսարանները փոխըմբռնման հուշագիր են ստորագրել քիմիայի և շրջակա միջավայրի բնագավառում գիտական ​​աճի և զարգացման համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 27, 2024 14:28 Asia/Tehran
  • Փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի համալսարանների միջև

Իրանի Թավրիզի  «Շահիդ Մադանի», Թուրքիայի  «Էրջիես» և Ադրբեջանի  «Խազար» համալսարանները փոխըմբռնման հուշագիր են ստորագրել քիմիայի և շրջակա միջավայրի բնագավառում գիտական ​​աճի և զարգացման համար:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն՝ այս եռակողմ հուշագրի դրույթներից են միջազգային համագործակցության զարգացումը, դասախոսների ու ուսանողների փոխանակումը, հետազոտական ​​աշխատանքների իրականացումն ու համատեղ գիտաժողովների անցկացումը։

Ուսանողների կրթության զարգացման ուղղված սերտ համագործակցությունն այս հուշագրի հիմնական նպատակներից է։ Գիտական ​​և հետազոտական ​​ոլորտներում համագործակցության զարգացումը նույնպես այս հուշագրի դրույթներից է:

Այսօր Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող Թավրիզի  «Շահիդ Մադանի» համալսարանում մեկնարկել է Քիմիայի և շրջակա միջավայրի 11-րդ միջազգային  եռօրյա  գիտաժողովը ՝ Իրանի Իսլամական Հանրապետության, Թուրքիայի և Ադրբեջանի  դասախոսների, հետազոտողների և ուսանողների ներկայությամբ։