Թեհրանում Ավստրալիայի դեսպանը կանչվել է Իրանի ԱԳՆ
Թեհրանում Ավստրալիայի դեսպանատան կողմից սոցցանցերում նվաստացուցիչ հոդվածի հրապարակումից հետո այս երկրի դեսպանը կանչվել է Իրանի արտաքին գործերի նախարարություն։
Իրանի արտաքին գործերի նախարարության տարածաշրջանային վարչության ղեկավարը Թեհրանում Ավստրալիայի դեսպան Իեն Մաք Քելլենին ԱԳՆ կանչելով և խստորեն բողոքելով նորմերը խախտող հոդված հրապարակելու այդ երկրի դեսպանատան քայլի դեմ, հայտարարել է, որ Իրանում Ավստրալիայի դիվանագիտական կառույցի կողմից հրապարակված հոդվածը անարգալից քայլ է, և հակասում է իրանական և իսլամական նորմերին, սովորույթներին ու մշակույթին , և պետք է պատշաճ կերպով հատուցվի:
Իրանի արտաքին գործերի նախարարության տարածաշրջանային վարչության ղեկավարը հստակեցրել է, որ Ավստրալիայի դեսպանատան նման քայլը հակասում է միջազգային իրավունքին և Վիեննայի դիվանագիտական կոնվենցիային, որը վերահսկում է քաղաքական ներկայացուցիչների վարքագիծը՝ տվյալ պետության օրենքներն ու կանոնակարգերը հարգելու հարցում։
Իրանի արտգործնախարարության այս պաշտոնյան հավելել է, որ Իրանի արտաքին հարաբերությունների պատմությունը ցույց է տալիս հասարակական կարծիքի բարձր զգայունությունը և նրա արձագանքը նորմերը խախտող նման վարքագծին։
Թեհրանում Ավստրալիայի դեսպան Իեն Մաք Քելլենին ընդգծել է, որ իր երկրի դեսպանատունը անշուշտ միտումնավոր չի վիրավորել Իրանի ժողովրդին ու նրա արժեքները։ Նա ասել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության մտահոգությունների և դիրքորոշման մասին կհայտնի պաշտոնական Կանբերային։
Կիրակի օրը (2024 թվականի սեպտեմբերի 1-ին) Իրանում Ավստրալիայի դեսպանատունը Instagram-ի իր պաշտոնական էջում պաշտպանել և քարոզել է համասեռամոլությունը։