նպատակադրվում է Իրանի և Թուրքիայի երկկողմ առևտուրը հասցնել 30 միլիարդ դոլարի 
(last modified Wed, 04 Sep 2024 13:15:32 GMT )
Սեպտեմբեր 04, 2024 16:45 Asia/Tehran
  • նպատակադրվում է Իրանի և Թուրքիայի երկկողմ առևտուրը հասցնել 30 միլիարդ դոլարի 

Թուրքիայում իրանցի արդյունաբերողների և գործարարների ասոցիացիայի տնօրենների խորհրդի նախագահը կոչ է արել երկկողմ առևտրի մակարդակը հասցնել 30 միլիարդ դոլարի։ 

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ Սաիդ Մոհամմադ Ջանն, Արևելյան Ատրպատական նահանգի պողպատի ասոցիացիայի անդամների հետ Թավրիզում կայացած հանդիպման ժամանակ, ասել է․ «2022 թվականին Իրանի և Թուրքիայի միջև ապրանքաշրջանառության ծավալը հասել է մոտ 14 միլիարդ դոլարի, սակայն 2023 թվականին կրկին նվազել է, հասնելով  7,5 միլիարդ դոլարի»։
Նա նշել է, որ Թուրքիա Իրանի արտահանումը (63%)  գերազանցում է ներմուծումը, և երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալը պետք է հասցնել  30 միլիարդ դոլարի։ 
Իրան-Թուրքիա միացյալ պալատի տնօրենների խորհրդի անդամ Ռեզա Քամին հայտարարել է, որ Թուրքիան կամուրջ է Իրանի ու Եվրոպայի առևտրի միջև և հույս հայտնել, որ ԻԻՀ  14-րդ կառավարության աշխատանքի ընթացքում երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունները  կավելանան։