Իրանի իսլամական մշակույթի և հաղորդակցության կազմակերպության ղեկավարը մեկնել է Թուրքիա
(last modified Fri, 06 Sep 2024 06:45:03 GMT )
Սեպտեմբեր 06, 2024 10:15 Asia/Tehran
  • Իրանի իսլամական մշակույթի և հաղորդակցության կազմակերպության ղեկավարը մեկնել է Թուրքիա

Իրանի իսլամական մշակույթի և հաղորդակցության կազմակերպության ղեկավարը մեկնել է Թուրքիա։

Iran Press-ի հաղորդմամբ՝ հոջաթոլէսլամ վալմոսլեմին Մոհամմադ Մահդի Իմանիփուրի Անկարա կատարած այցի շրջանակում քննարկվել են իսլամական աշխարհին վերաբերվող կարևորագույն հարցերը և Իրանի ու Թուրքիայի մշակութային տարվա հատուկ ծրագրերը։

Թուրքիայի կրոնական կազմակերպության ղեկավար Ալի Արբաշի հետ հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են իսլամական աշխարհի կարևորագույն հարցերը, Պաղեստինի և Գազայի հզարգացումները, իսլամական աշխարհի առջև ծառացած խնդիրներն ու կարևորել միասնությունը։

Իմանիփուրը հանդիպել է նաև Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեդ Նուրի Արսավիի հետ։  Կողմերը քննարկել են Իրանի և Թուրքիայի մշակութային տարվա ծրագրերը, որոնք կմեկնարկեն 2025թ., Իրանի իսլամական հեղափոխության հաղթանակի տոնակատարություններին զուգահեռ։

ԻԻՀ հանգուցյալ նախագահ Էբրահիմ Ռայիսիի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից ստորագրված փաստաթղի համաձայն՝ 2025թ․ հռչակվել է որպես Իրանի և Թուրքիայի մշակութային տարի։

2025թ երկու երկրների տարբեր քաղաքներում կիրականացվեն մշակութային ծրագրեր, կկազմակերպվեն մշակութային ու գեղարվեստական  ցուցահանդեսներ։

Այցի շրջանակներում Իմանիփուրը հանդիպել է նաև «Դիանաթ» կրոնական  կազմակերպությանբ նախկին ղեկավար, Իսլամական մտքի միջազգային ինստիտուտի ներկայիս ղեկավար Մեհմեդ Գորմուզի հետ։