Իրանի և Բահրեյնի ԱԳ նախարարներն ընդգծել են երկկողմ հարաբերությունների ընդլայնման անհրաժեշտությունը
(last modified Fri, 06 Sep 2024 07:12:17 GMT )
Սեպտեմբեր 06, 2024 10:42 Asia/Tehran
  • Իրանի և Բահրեյնի ԱԳ նախարարներն ընդգծել են երկկողմ հարաբերությունների ընդլայնման անհրաժեշտությունը

ԻԻՀ և Բահրեյնի ԱԳ նախարարներն ընդգծել են երկու երկրների միջև երկխոսությունները շարունակելու և ձեռք բերված պայմանավորվածություններն իրագործելու անհրաժեշտությունը։

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ Բահրեյնի ԱԳ նախարար Աբդուլ Լաթիֆ բեն Ռաշիդ Ալ Զիանին շնորհավորել է Աբբաս Արաղչիին՝ Իրանի ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։ 

Անդրադառնալով Իրանի հետ երկկողմ հարաբերությունների կարևորությանը, նա հույս է հայտնել, որ Արաղչիի պաշտոնավարման շրջանում Թեհրանի և Մանամայի միջև  քաղաքական երկխոսությունները կընդլայնվեն։

Արաղչին շնորհակալություն է հայտնել շնորհավորանքի, ինչպես նաև ԻԻՀ նախագահի երդմնակալության արարողությանը մասնակցելու համար, նշելով, որ ԻԻՀ կառավարության  առաջնահերթություններից է  հարևանների հետ հարաբերությունների զարգացումը։

Երկուստեք ընդգծվել է նաև ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում երկխոսությունները շարունակելու անհրաժեշտությունը։