Սեպտեմբեր 06, 2024 18:29 Asia/Tehran
  • Իրանի փոխնախագահի հայտարարությունները Իրանի միջուկային գործի վերաբերյալ

Անդրադառնալով Իրանի միջուկային էներգիայի գործին, 14-րդ կառավարությունում Իրանի փոխնախագահ, Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամին նշել է.- Ավելի քան 20 տարի Իրանի համար միջուկային գործ է բացվել, և համաշխարհային իմպերիալիզմն ու սիոնիստներն ասում են, որ Իրանը գաղտնի ու չհայտարարված միջուկային ծրագիր ունի, և այս հնարքով ճնշում են Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը։

Իրանի փոխնախագահն ասաց.- Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը մի կանոն ունի, ըստ որի՝ ով հայտնում է, թե միջուկային գործունեություն է ծավալում աշխարհի ցանկացած անկյունում, գործակալությունը պարտավոր է ուսումնասիրել և հետևել այդ գործունեությանը։

Նա հավելել է․- Քանի որ այս կենտրոնի կառույցներն ու դասավորությունը կազմակերպում է հենց իմպերիալիստական համակարգը, ուրեմն բոլորն իրենց ուզած է, վերջին 20 տարիների ընթացքում Իրանի վրա մեծ ճնշում են գործադրել, նախկինում բոլոր կառավարությունները բանակցություններ են վարել և դրա արդյունքը ՀԳՀԾ-ի համաձայնությունն է, որին մասնակցել են Իրանը և 5+1 խումբը։

Իրանի փոխնախագահն ասել է․- ՀԳՀԾ-ում Իրանը համաձայնել է սահմանափակել հարստացված ուրանի հզորությունը և դնել այն խիստ հսկողության տակ, և որոշակի ժամանակ կիրառել սահմանափակումները Գործակալության կրկնակի հսկողության ներքո, իսկ փոխարենը ենթադրյալ վայրերի և ծրագրերի անվան տակ բաց գործը պետք է փակվեր և Իրանի նկատմամբ կիրառված պատժամիջոցները պետք է չեղարկվեին։

Էսլամին հավելել է.- Իրանը ստորագրեց այս փաստաթուղթը և պայմանավորվածություններ ձեռք բերվեցին, բայց որոշ ժամանակ անց Թրամփի նախագահության օրոք ԱՄՆ-ը որոշեց դուրս գալ այս համաձայնագրից, և թույլ չտվեց որևէ երկրի աշխատել Իրանի հետ։

Նշելով, որ Իրանը կատարել է ՀԳՀԾ-ում ստանձնած պարտավորությունները, սակայն երեք եվրոպական երկրները և ԱՄՆ-ն դարձել են Իրանի միջուկային ծրագրի դեմ պայքարի դրոշակակիրները, Էսլամին ասել է. -Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը հայտարարեց, որ Իրանի միջուկային ծրագրում շեղումներ չկան, ուստի այն դադարեցրին ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալով, և միաժամանակ Իրանի դեմ տնտեսական պատերազմ հայտարարվեց։